|
|
IFC-ին Յունիբանկին կհատկացնի 5 մլն ԱՄՆ դոլար սահմանաչափով վերականգնվող վարկային գիծ, որը կուղղվի առևտրի խթանմանն ու փոքր և միջին ձեռնարկությունների շրջանառու միջոցների համալրմանը:
“Լրացուցիչ վարկային միջոցները հնարավորություն կտան բանկին վարկառուներին առաջարկել ավելի մատչելի պայմաններ և միջոցներÁ հասանելի դարձնել ավելի մեծ թվով ձեռնարկատերերի համար: Այդ կերպ մենք ձգտում ենք դառնալ բիզնեսի համար առավել շահավետ գործընկեր և նպաստել դրա զարգացմանը, հատկապես շեշտը դնելով ՓՄՁ-ների առաջխաղացման վրա”, - ասում է Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը:
Հիշեցնենք, որ 2013թ.-ի դեկտեմբերին IFC-ն և Առևտրի և զարգացման Սևծովյան բանկը (BSTDB) Յունիբանկի հետ կնքեցին համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում բանկին կհատկացվի 10 մլն ԱՄՆ դոլար, որն ուղղվելու է ՓՄՁ-ների երկարաժամկետ վարկավորմանը: ՓՄՁ-ների վարկավորման և ռիսկերի կառավարման գործընթացի բարելավման նպատակով IFC-ն Յունիբանկին մատուցում է նաև խորհրդատվական ծառայություններ ռկսերի կառավարման և ՓՄՁ-ների վարկավորման ուղղությամբ:
“Իրենց ամենօրյա գործարքներն իրականացնելու համար նման կարճաժամկետ ֆինանսական միջոցներից օգտվելու հնարավորությունները ներկրող և արտահանող ձեռնարկությունների համար հաճախ սահմանափակ են: Ծրագրի նպատակն է աջակցել տեղական ընկերություններին և դրական ազդեցություն ունենալ ընդհանուր տնտեսության վրա”,- նշեց IFC-ի Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը:
Հայաստանը IFC անդամ և բաժնետեր է դարձել 1995թ.: IFC-ն 287 մլն դոլար է ներդրել ֆինանսական, արտադրության, լեռնահանքային արդյունաբերության ոլորտների 48 ծրագրերում:
IFC-ի մասին
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն համաշխարհային զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է մասնավոր հատվածին: Աշխատելով անհատ ձեռներեցների հետ ավելի քան 100 երկրներում, IFC-ն օգտագործում է իր կապիտալն ու ազդեցությունը ծայրահեղ աղքատությունը վերացնելու և կենսամակարդակը բարձրացնելու համար: Համաշխարհային տնտեսության համար անկայուն ժամանակներում IFC-ի ներդրումները 2013թ.-ի ֆինանսական տարում հասել են ամենաբարձր ցուցանիշին` 25 միլիարդ ԱՄՆ դոլարի:
IFC-ի վերաբերյալ տեղեկատվության համար`
“Յունիբանկ” ՓԲԸ-ի մասին
“Յունիբանկ” ՓԲԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ին: Աջակցությունը փոքր և միջին ձեռնարկատիրությանը և մանրածախ բիզնեսը Յունիբանկի գործունեության գերակա ուղղություններն են: ՓՄՁ-ներին տրամադրված վարկերի պորտֆելով Յունիբանկը Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում է: Բանկն ունի 46 մասնաճյուղեր և ներկայացուցչություն Մոսկվայում:
Յունիբանկի վերաբերյալ տեղեկատվության համար այցելեք`
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Հայտարարություն12.03.2014 Տեսնել ավելին
-
Յունիբանկը թևակոխել է բիզնես գործընթացների ավտոմատացման նոր փուլ03.03.2014 Տեսնել ավելին
-
Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը Ռուսաստանում ճանաչվել է “Տարվա բանկիր -2013”27.02.2014 Տեսնել ավելին
-
Սպառողական վարկեր` Յունիբանկից: Պարզ գործընթաց և մատչելի պայմաններ17.02.2014 Տեսնել ավելին
-
Յունիբանկը հաճախորդներին կսպասարկի “մեկ պատուհանի” սկզբունքով13.02.2014 Տեսնել ավելին
-
Յունիբանկի նոր` “Աճառյան” մասնաճյուղը սկսեց հաճախորդների սպասարկումը10.02.2014 Տեսնել ավելին