Յունիբանկի նոր` “Աճառյան” մասնաճյուղը սկսեց հաճախորդների սպասարկումը

10.02.2014


Այսօր իր աշխատանքը սկսեց Յունիբանկի թվով 46-րդ` «Աճառյան» մասնաճյուղը (ք.Երևան, Աճառյան 22, N 51):

Նորաբաց մասնաճյուղը կիրականացնի ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում և կոմունալ վճարումների ընդունում:

“Աճառյան” մասնաճյուղը կաշխատի “մեկ պատուհանի” սկզբունքով` ապահովելով արագ և հարմարավետ բանկային սպասարկում:

Մանրածախ բանկային բիզնեսի զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակներում, Յունիբանկը մեծ ուշադրություն է հատկացնում մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը և ծառայությունների հասանելիության բարձր մակարդակի ապահովմանը բնակչության առավել մեծ զանգվածի համար: Նոր մասնաճյուղեր բացելով` Յունիբանկն առաջնորդվում է բանկային ծառայությունները հաճախորդից “մեկ քայլ” հեռավորության վրա մատուցելու սկզբունքով:

Հաճախորդների սպասարկումն էլ ավելի հարմարավետ կազմակերպելու համար Յունիբանկի երեք` “Հաղթանակ”, “Օպերա” և “Լոռի” մասնաճյուղերն աշխատում են նաև շաբաթ օրերին: Զվարթնոց օդանավակայանի տարածքում գտնվող նույնանուն մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի:

Ներկայումս Յունիբանկում սպասարկվող հաճախորդների թիվը գերազանցում է 220 հազարը:

Յունիբանկի մասնաճյուղերի հասցեների և աշխատաժամերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք “Մասնաճյուղային ցանց” և “Աշխատանքային ժամեր” էջերը: Տեղեկատու հեռ.` (37410) 59 55 55:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկի CRM-համակարգն օրական սպասարկում է ավելի քան 2 000 վարկային հայտ
  • Յունիբանկի HR տնօրենի պաշտոնում նշանակվել է Գայանե Մացկինը
  • Յունիբանկը վճարային տերմինալներ է տեղադրել “ՎԵԳԱ” խանութներում
  • Ավանդ “Շահավետ+”` 14% տարեկան 91 օր և ավելի ժամկետի համար
  • Յունիբանկը դարձել է Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատի անդամ
  • Յունիբանկը շուտով Երևանում կբացի նոր մասնաճյուղ
Տեսնել բոլորը