Հաճախորդների սպասարկման բարելավման և մասնաճյուղերի աշխատանքի օպտիմալացման նպատակով, Յունիբանկն անցում կկատարի “մեկ պատուհանի” սկզբունքով աշխատանքի:
Նման որոշման շնորհիվ, ավանդի, վարկի, բանկային քարտի ձևակերպումը, դրամական փոխանցման իրականացումը կամ կոմունալ վճարումը կարելի է կատարել` դիմելով բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղի կամ սպասարկող այլ մենեջերին լրացուցիչ մոտենալու կարիք այլևս չկա:
Արդեն իսկ Յունիբանկի երկու` “Օպերա” և “Աճառյան” մասնաճյուղերը հաճախորդների սպասարկման գործընթացն իրականացնում են “մեկ պատուհանի” սկզբունքով: Արդյունքում մի քանի անգամ մեծացել է հաճախորդների սպասարկման արագությունը և բարձրացել մասնաճյուղերի աշխատանքի արդյունավետությունը: Մինչև այս տարեվերջ բանկի բոլոր 46 մասնաճյուղերը փուլ առ փուլ կանցնեն հաճախորդների սպասարկման նոր ձևաչափին:
“Մեր հաճախորդներն արդեն հնարավորություն ունեցել են գնահատելու “մեկ պատուհանի” սկզբունքով սպասարկվելու առավելությունը երկու մասնաճյուղերում: Այդ կերպ մենք ապահովում ենք աշխատանքի արագությունը և խնայում մեր հաճախորդների ժամանակը, - ասում է Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը: - Հաճախորդների թվաքանակի ավելացումն ու բիզնեսի ծավալների աճը ենթադրում են նոր մասնաճյուղերի բացում ու սպասարկման գործընթացի շարունակական բարելավում: Սպասարկման արագությունն ու հարմարավետությունը մեր հաճախորդների պահանջն է և մենք պատրաստակամ ենք այն բավարարելու”:
Ներկայումս Յունիբանկն ունի 46 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում: Բանկը սպասարկում է ավելի քան 220 հազար հաճախորդի:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկի նոր` “Աճառյան” մասնաճյուղը սկսեց հաճախորդների սպասարկումը10.02.2014 Տեսնել ավելին
-
Յունիբանկի CRM-համակարգն օրական սպասարկում է ավելի քան 2 000 վարկային հայտ06.02.2014 Տեսնել ավելին
-
Յունիբանկի HR տնօրենի պաշտոնում նշանակվել է Գայանե Մացկինը05.02.2014 Տեսնել ավելին
-
Յունիբանկը վճարային տերմինալներ է տեղադրել “ՎԵԳԱ” խանութներում02.02.2014 Տեսնել ավելին
-
Ավանդ “Շահավետ+”` 14% տարեկան 91 օր և ավելի ժամկետի համար29.01.2014 Տեսնել ավելին
-
Յունիբանկը դարձել է Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատի անդամ15.01.2014 Տեսնել ավելին