2014թ.-ի փետրվարի 27-ին Ռուսաստանում կայացած “Տարվա բանկ” ամենամյա մրցանակաբաշխությանը, որն անցկացվում է Banki.ru պորտալի կողմից, Յունիբանկի Խորհրդի նախագահ և ռուսաստանյան Յունիաստրում բանկի նախագահ Գագիկ Զաքարյանը բանկային բիզնեսում ներդրած ավանդի համար ճանաչվել է “Տարվա բանկիր - 2013”: Մրցանակը հանձնել է Banki.ru պորտալի գործադիր տնօրեն Ելենա Իշչեևան:
"Ինձ համար շատ հաճելի է, չէի սպասում: Մեզ համար դա մեծ պատիվ է: Ինչպես միշտ, մենք փորձում ենք օգտակար լինել բոլորին` հաճախորդներին և հասարակությանը", - ասել է Գագիկ Զաքարյանը` ընդունելով մրցանակը:
Ելենա Իշչեևան նշել է, որ չնայած անցած տարի Կիպրոսում ծագած ֆինանսական խնդիրներին, "Յունիաստրում բանկի" հիմնական բաժնետեր` Bank of Cyprus-ին (80% մասնաբաժին), հաջողվել է ոչ միայն պահպանել իր բարի համբավը, այլ նաև ամրապնդել դիրքերը ռուսաստանյան շուկայում` ռուսաստանյան սեփականատերերի ակտիվ գործունեության և տեղեկատվական բաց քաղաքականության շնորհիվ:
Գագիկ Զաքարյանը տարբեր տարիներին արժանացել է ֆինանսական աշխարհի մի շարք առաջատար մրցանակների, այդ թվում` “Լավագույն բանկիր” տիտղոսին 2005 և 2007թթ.-ին: 2006թ.-ին “Բիզնեսի սոցիալական պատասխանատվություն” անվանակարգում ճանաչվել է “Տարվա մարդ”, իսկ 2007թ.-ին դարձել ՌԴ Ազգային բանկային մրցանակաբաշխության մրցանակակիր բանկի արդյունավետ կառավարման համար: 2013թ.-ին Գագիկ Զաքարյանը պարգևատրվել է Հայ եկեղեցու բարձրագույն` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով` ի գնահատություն ազգօգուտ և եկեղեցաշեն գործունեության:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Սպառողական վարկեր` Յունիբանկից: Պարզ գործընթաց և մատչելի պայմաններ17.02.2014 Տեսնել ավելին
-
Յունիբանկը հաճախորդներին կսպասարկի “մեկ պատուհանի” սկզբունքով13.02.2014 Տեսնել ավելին
-
Յունիբանկի նոր` “Աճառյան” մասնաճյուղը սկսեց հաճախորդների սպասարկումը10.02.2014 Տեսնել ավելին
-
Յունիբանկի CRM-համակարգն օրական սպասարկում է ավելի քան 2 000 վարկային հայտ06.02.2014 Տեսնել ավելին
-
Յունիբանկի HR տնօրենի պաշտոնում նշանակվել է Գայանե Մացկինը05.02.2014 Տեսնել ավելին
-
Յունիբանկը վճարային տերմինալներ է տեղադրել “ՎԵԳԱ” խանութներում02.02.2014 Տեսնել ավելին