Յունիբանկի “Կոմիտաս” մասնաճյուղը ևս աշխատում է "մեկ պատուհանի” սկզբունքով

03.06.2014

Յունիբանկի "Կոմիտաս" մասնաճյուղը (Երևան, Կոմիտասի 15/2) այսօրվանից հաճախորդների սպասարկումը ևս կիրականացնի "մեկ պատուհանի" սկզբունքով:

Այսուհետ մասնաճյուղի հաճախորդներն ավանդի, վարկի, բանկային քարտի ձևակերպումը, դրամական փոխանցման իրականացումը կամ կոմունալ վճարումը կարող են կատարել` դիմելով բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղի կամ սպասարկող այլ մենեջերին լրացուցիչ մոտենալու կարիք այլևս չկա: Նման մոտեցման շնորհիվ հաճախորդների սպասրկման գործընթացը դարձել է առավել հարմարավետ և արագ:

Հիշեցնենք, որ սպասարկման բարելավման և մասնաճյուղերի աշխատանքի օպտիմալացման նպատակով, Յունիբանկի մասնաճյուղերը փուլ առ փուլ անցում են կատարում “մեկ պատուհանի” սկզբունքով հաճախորդների սպասարկմանը: Բացի "Կոմիտաս" մասնաճյուղից, “մեկ պատուհանի” սկզբունքով աշխատում են նաև բանկի “Օպերա” (Երևան, Սայաթ-Նովա 1), “Աճառյան” (Երևան, Աճառյան 22, N51), “Երիտասարդական” (Երևան, Աբովյան 23/2) մասնաճյուղերը:

Նախատեսվում է, որ մինչև հունիսի վերջ “մեկ պատուհանի” սկզբունքով հաճախորդների սպասարկում կիրականացնեն նաև “Հաղթանակ”, “Զվարթնոց”, "Տաշիր Կենտրոն", "Ավան" մասնաճյուղերը և բանկի գլխամասային գրասենյակը: Ներկայումս Յունիբանկն ունի 46 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում: Բանկը սպասարկում է ավելի քան 240 000 հաճախորդի:


Յունիբանկի մասնաճյուղերի հասցեների և աշխատաժամերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք “Մասնաճյուղային ցանց” և “Աշխատանքային ժամեր” էջերը: Տեղեկատու հեռ.` (37410) 59 55 55:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկի “Օպերա”, “Աճառյան” և “Երիտասարդական” մասնաճյուղերը հաճախորդներին սպասարկում են “մեկ պատուհանի” սկզբունքով
  • Յունիբանկը սկսել է IFC և BSTDB ծրագրով բիզնես վարկերի տրամադրումը
  • Հայտարարություն
  • Ուշադրություն` փոփոխություն “Օպերա" մասնաճյուղի աշխատանքային ռեժիմում 10.05.14թ.-ին
  • Ավանդ “Շահավետ+”` 14% տարեկան 91 օր և ավելի ժամկետի համար
  • Համակարգչային տեխնիկայի ձեռքբերման բաց մրցույթի հայտարարություն
Տեսնել բոլորը