Սպասարկվեք "մեկ պատուհանի" սկզբունքով Յունիբանկում: Մեր հաճախորդների թիվը գերազանցել է 270 հազարը

01.10.2014


Հաճախորդների սպասարկման հարմարավետության և արագության բարձրացման նպատակով, Յունիբանկի շարունակում է “մեկ պատուհանի” սկզբունքով սպասարկման կազմակերպումը մասնաճյուղերում: "Մեկ պատուհանի" սկզբունքով աշխատանքին անցում կատարեցին նաև բանկի գլխամասային գրասենյակը (Երևան, Չարենցի 12, թիվ 53, 1-5), "Տաշիր-Կենտրոն" (Երևան, Խորենացու 33) և "Էրեբունի" (Երևան, Էրեբունի 20, N50) մասնաճյուղերը: Այսինքն հաճախորդները, բանկային ծառայություններից օգտվելիս, կարող են դիմել բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղի կամ սպասարկող այլ մենեջերի լրացուցիչ մոտենալու կարիք այլևս չկա:

Բացի վերոհիշյալ մասնաճյուղերից, "մեկ պատուհանի" սկզբունքով արդեն իսկ աշխատում են բանկի "Կոմիտաս" (Երևան, Կոմիտասի 15/2) , “Օպերա” (Երևան, Սայաթ-Նովա 1), “Աճառյան” (Երևան, Աճառյան 22, N51), “Երիտասարդական” (Երևան, Աբովյան 23/2), "Հաղթանակ" (Երևան, Կոմիտասի 62, N94), "Քոչար" (Երևան, Հ.Քոչար 19, 13/1), "Ավան" (Երևան, Իսահակյան թաղ., 1/19) և "Զեյթուն (Երևան, Դ.Անհաղթ 10) և "Զվարթնոց" (Զվարթնոց օդանավակայան) մասնաճյուղերը:

Ներկայումս Յունիբանկն ունի 46 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում: Բանկի բոլոր մասնաճյուղերն իրականացնում են ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, հաշվարկա-դրամարկղային սպասարկում և կոմունալ վճարումների ընդունում: “Հաղթանակ”, “Օպերա” և “Լոռի” մասնաճյուղերն աշխատում են վեցօրյա ռեժիմով` հաճախորդների սպասարկում իրականացնելով նաև շաբաթ օրերին: “Զվարթնոց” մասնաճյուղն աշխատում է առանց հանգստյան օրերի` շուրջօրյա:

Յունիբանկի ծառայություններից օգտվող հաճախորդների թիվը գերազանցել է 270 հազարը:

Յունիբանկի մասնաճյուղերի հասցեների և աշխատաժամերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք “Մասնաճյուղային ցանց” և “Աշխատանքային ժամեր” էջերը: Տեղեկատու հեռ.` (+37410) 59 55 55:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկն իրականացնում է ընտանեկան դրամագլխի սպասարկում` 12% տարեկան տոկոսադրույքով
  • Դեպոզիտար արկղերի ձեռքբերման բաց մրցույթ հայտարարություն
  • Յունիբանկի ևս երեք մասնաճյուղեր հաճախորդների սպասարկումն իրականացնում են "մեկ պատուհանի" սկզբունքով
  • Յունիբանկի սպառողական վարկերի քանակն աճել է 72%-ով
  • Յունիբանկի հաճախորդների թիվը գերազանցել է 250 հազարը
  • Յունիբանկն ընդլայնում է միջազգային համագործակցությունը
Տեսնել բոլորը