Ժամանակակից աշխարհում կանխիկ փողը հետզհետե զիջում է իր դիրքը բանկային քարտերին: Քարտերով ավելի հարմար է վճարել ցանկացած տիպի ծախսեր` սուպերմարկետում գնված ապրանքի, թե ռեստորանում ճաշի դիմաց, ստանալ վարկային գիծ, եկամուտ դրական մնացորդի նկատմամբ կամ` գնումներ կատարելիս, օգտվել զեղչերից: Իսկ, եթե անհրաժեշտ լինի կանխիկ գումար, ապա բավական է մոտենալ մոտակա բանկոմատին: Դրանց մեծ մասն աշխատում է շուրջօրյա: Եվ, ի վերջո կորցնելով քարտը, չենք կորցնում գումարը, ինչը, ինչ խոսք, չես ասի դրամապանակը կորցնելու դեպքում:
Բանկային քարտերի առավելություններից օգտվելու համար, անհրաժեշտ է հասկանալ դրանց աշխատանքի սկզբունքը և պահպանել անվտանգության պարզ կանոնները: Այդ կանոններով շարժվելով մենք կապահովենք քարտի վրա եղած դրամական միջոցների անվտանգությունը:
Քարտ ձևակերպելու համար հաճախորդը պետք է գա բանկ և լրացնի դիմումի պարզ ձևը: Բանկի սպասարկող աշխատակիցը կկազմի համապատասխան պայմանագիր, որի ստորագրումից հետո, մի քանի օրվա ընթացքում հաճախորդը կստանա իր քարտը և փակ ծրարով PIN-կոդը: Ցանկացած բանկային քարտ ունի չորս թվանշանից բաղկացած հատուկ գաղտնի կոդ` գաղտնաբառի տարատեսակ: Կանխիկ գումար ստանալու համար բանկոմատի հատուկ պատուհանում «հավաքեք PIN-կոդը» գրառումից հետո քարտապանը պետք է մուտքագրի այդ քառանիշ թիվը: Միայն այդ գործընթացից հետո բանկոմատը կտրամադրի պահանջվող գումարը:
Ուշադրություն` PIN-կոդը պետք է իմանա միայն քարտապանը, չի կարելի այն ասել ոչ մեկին, անգամ բանկի աշխատակցին: Մի գրեք PIN-կոդը քարտի վրա, հակառակ դեպքում, եթե քարտը կորցնեք, ապա PIN-կոդը կարող է հայտնի դառնալ այլ անձին:
Մանրամասները` տասանյութում:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Սպասարկվեք "մեկ պատուհանի" սկզբունքով Յունիբանկում: Մեր հաճախորդների թիվը գերազանցել է 270 հազարը01.10.2014 Տեսնել ավելին
-
Յունիբանկն իրականացնում է ընտանեկան դրամագլխի սպասարկում` 12% տարեկան տոկոսադրույքով23.09.2014 Տեսնել ավելին
-
Դեպոզիտար արկղերի ձեռքբերման բաց մրցույթ հայտարարություն22.09.2014 Տեսնել ավելին
-
Յունիբանկի ևս երեք մասնաճյուղեր հաճախորդների սպասարկումն իրականացնում են "մեկ պատուհանի" սկզբունքով15.09.2014 Տեսնել ավելին
-
Յունիբանկի սպառողական վարկերի քանակն աճել է 72%-ով11.09.2014 Տեսնել ավելին
-
Յունիբանկի հաճախորդների թիվը գերազանցել է 250 հազարը06.08.2014 Տեսնել ավելին