Ավանդ “Տոնական”` 14% տարեկան 91 օր և ավելի ժամկետի համար

19.10.2014


Հաշվի առնելով իր հաճախորդների պահանջարկը, Յունիբանկը հանդես է գալիս նոր առաջարկով` ավանդ "Տոնական": Գումարը ՀՀ դրամով ավանդադրելու դեպքում տոկոսադրույքը կազմում է 14% տարեկան 91 օր և ավելի ժամկետի համար: Դրանով իսկ բանկն առաջարկում է բարձր եկամտաբերություն անգամ կարճ ժամանակահատվածի համար: ԱՄՆ դոլարի դեպքում ավանդի տոկոսադրույքը կազմում է 8% տարեկան: Բոլոր ավանդատուներին բանկն անվճար տրամադրում է ArCa կամ Visa քարտ, ինչպես նաև կոմունալ վճարումների UNIPAY քարտ: Հիշեցնենք, որ Յունիբանկի քարտապաններն ընդգրկված են արտոնությունների “Մագնիս” ծրագրում, որի շրջանակներում գործընկեր կազմակերպությունները տրամադրում են մինչև 40% զեղչեր:

“Իր եկամտաբերության շնորհիվ "Տոնական" ավանդը մեծ պահանջարկ է վայելում հաճախորդների մոտ: Այդ կերպ մենք հնարավորություն տվեցինք մեր հաճախորդներին գումարը ներդնել կարճ ժամանակահատվածով և ստանալ բարձր տոկոսադրույք` 14% տարեկան երեք ամիս ժամկետի դեպքում: Նման պայմանները հնարավորություն են տալիս ավանդատուին արդյունավետ կառավարելու, առավելագույնս շահավետ կուտակելու և պահպանելու իրենց խնայողությունները: Այս տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ Յունիբանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 79.5 մլրդ դրամը,” - ասում է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Յունիբանկի ավանդների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն տեղադրված է “Ավանդներ” բաժնում: Մեր մասնագետներին կարող եք դիմել` զանգահարելով (+37410) 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնելով կայքում տեղադրված հետադարձ կապի համապատասխան ձևը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Համակարգչային տեխնիկայի ձեռքբերման բաց մրցույթի հայտարարություն
  • Բանկային քարտեր` օգտագործման և անվտանգության անհրաժեշտ կանոններ
  • Սպասարկվեք "մեկ պատուհանի" սկզբունքով Յունիբանկում: Մեր հաճախորդների թիվը գերազանցել է 270 հազարը
  • Յունիբանկն իրականացնում է ընտանեկան դրամագլխի սպասարկում` 12% տարեկան տոկոսադրույքով
  • Դեպոզիտար արկղերի ձեռքբերման բաց մրցույթ հայտարարություն
  • Յունիբանկի ևս երեք մասնաճյուղեր հաճախորդների սպասարկումն իրականացնում են "մեկ պատուհանի" սկզբունքով
Տեսնել բոլորը