«Աջակցություն ՀՀ ձեռնարկատիրությանը» ակցիայի շրջանակներում Յունիբանկը ՓՄՁ-ներին առաջարկում է անվճար հաշվարկադրամարկղային սպասարկում

19.12.2014

Յունիբանկը հայտարարում է «Աջակցություն ՀՀ ձեռնարկատիրությանը» նոր ակցիայի մեկնարկման մասին, որն ուղղված է տնտեսության առաջխաղացման և նոր աշխատատեղերի ստեղծման համար առանցքային նշանակություն ունեցող փոքր և միջին բիզնեսի զարգացման խթանմանը:

Բանկն առաջարկում է իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին բանկային հաշիվների բացում և սպասարկում արտոնյալ պայմաններով`

  • հաշվի բացում` անվճար
  • հաշվի սպասարկում` անվճար
  • հաշվից քաղվածքի, տեղեկանքի տրամադրում` անվճար
  • չեկային գրքույկի տրամադրում` անվճար
  • դրամական փոխանցումների իրականացում /ներբանկային, միջբանկային փոխանցումներ/` անվճար
  • “Ինտերնետ Բանկ-Հաճախորդ” համակարգի տեղադրում, ուսուցում և սպասարկում` անվճար
  • արտարժույթի փոխանակում` հատուկ փոխարժեքների սահմանում

Առաջարկից կարող են օգտվել այն ՀՀ ռեզիդենտ ձեռնարկություններն ու անհատ ձեռներեցները, որոնց ամսական շրջանառությունը չի գերազանցում 50 մլն ՀՀ դրամը, իսկ աշխատակիցների քանակը` 100-ը: Ակցիան նախատեսված է նոր հաճախորդների համար և գործում է միայն 20.12.2014թ.-ից մինչև 28.02.2015թ. բացվող հաշիվների համար:

Մանրամասների համար` «Աջակցություն ՀՀ ձեռնարկատիրությանը»

Յունիբանկը մշտապես ակտիվ աշխատել է փոքր և միջին բիզնեսի հետ` առաջարկելով նրանց հետաքրքիր և շահավետ պայմաններ ինչպես վարկավորման, այնպես էլ` սպասարկման համար: ՓՄՁ-ների համար բանկային ծառայությունների հասանելիության և հարմարավետության բարձրացման նպատակով, ամանորյա տոների նախաշեմին բանկը որոշեց հայտարարել հատուկ ակցիա, որը փաստորեն ենթադրում է հաշվարկադրամարկղային ծառայությունների ողջ փաթեթի մատուցումն անվճար:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Ավանդ «Ամանորյա» բարձր` մինչև 16% տարեկան տոկոսադրույքով
  • Փոփոխություն “Օպերա", "Հաղթանակ" և "Լոռի" մասնաճյուղերի աշխատանքային ժամերում
  • Յունիբանկի բաց առաջարկը Մանվել Տեր-Առաքելյանին
  • Յունիբանկը տրամադրեց այս տարվա 100-հազարերորդ վարկը “Պորոտոբեյզ Լաբարատորիզ” ընկերության ավտոմատացված համակարգի օգնությամբ
  • Յունիբանկի "Ազատություն" մասնաճյուղը հաճախորդներին ևս կսպասարկի "մեկ պատուհանի" սկզբունքով
  • Յունիբանկը դրամական փոխանցումներ է իրականացնում նաև Intel Express համակարգով
Տեսնել բոլորը