ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության
մրցույթի կազմակերպման և անցկացման մասին
«Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերությունը հայտարարում է մրցույթ Բանկի 2016 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել այն ընկերությունները, որոնք ունեն ավելի քան 3 տարվա գործունեություն բանկային աուդիտի բնագավառում (ընդ որում, մրցույթում նախապատվությունը կտրվի միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական ընկերություններին):
Մրցույթի մասնակիցները պետք է նաև ներկայացնեն հետևյալ տեղեկատվությունը.
ա) աուդիտի ընգրկման բնագավառները,
բ) աուդիտն իրականացնող խմբի աշխատակիցների աշխատանքային փորձն ու որակավորումը (ընդ որում, խմբում պետք է ընդգրկված լինեն միջազգային հաշվապահական որակավորում ունեցող առնվազն 1 աշխատակից)
գ) աուդիտի անցկացման ժամկետներն առաջին այցելությունից մինչև վերջնական եզրակացության տրամադրումը,
դ) աուդիտի իրականացման ընդհանուր գինը ներառյալ հարկերը և այլ ծախսերը
ե) պայմանագրային պարտավորություններում ամրագրման ենթակա և այլ լրացուցիչ տեղեկատվություն (կտրամադրվի մասնակիցներին ըստ մրցույթին մասնակցելու մտադրության մասին Բանկին գրավոր տեղեկացման, ընդ որում առանց այս լրացուցիչ տեղեկատվության ներկայացված հայտերը քննարկման ենթակա չեն):
Մրցույթով հաղթող ճանաչված ընկերությունը պարտավորվելու է «Աուդիտորական եզրակացություն» և «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթերը տրամադրել Բանկին հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ոչ ուշ, քան 2016 թվականի մարտի 20-ը:
Աուդիտը պետք է իրականացվի միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան:
Մրցութային առաջարկները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ պետք է ներկայացվեն Բանկին ոչ ուշ, քան 2016 թվականի ապրիլի 11-ը, ժամը 17:00, երկու կնքված ծրարներով:
14.03.2016թ. դրությամբ «Յունիբանկ ԲԲԸ-ն ունի գլխամասային գրասենյակ, 43 մասնաճյուղ ՀՀ տարածքում, 2 մասնաճյուղ ԼՀՂ-ում և ներկայացուցչություն ՌԴ-ում (ք.Մոսկվա):
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.
«Յունիբանկ» ԲԲԸ
ՀՀ, ք.Երևան, Չարենցի 12-53
հեռ. 59-22-59, 59-22-36
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Ոսկու գրավով վարկեր արդեն կարելի է ձևակերպել Յունիբանկի 11 մասնաճյուղերում13.03.2016 Տեսնել ավելին
-
Յունիբանկն ընդունում է օնլայն հայտեր` «U-Cash» սպառողական վարկի համար08.03.2016 Տեսնել ավելին
-
Դիտեք Յունիբանկի «Ժողովրդական բանկ» հեռուստածրագիրը մարտից25.02.2016 Տեսնել ավելին
-
Տեսանյութ` Յունիբանկի բաժնետոմսերի ցուցակման արարողությունից «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում15.02.2016 Տեսնել ավելին
-
«Յունիբանկի» բաժնետոմսերը ընդգրկվեցին B ցուցակում09.02.2016 Տեսնել ավելին
-
Հեռակա սպասարկում` Յունիբանկի «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգով25.01.2016 Տեսնել ավելին