Յունիբանկի «Նոր Նորք» մասնաճյուղը տեղափոխվում է նոր, առավել հարմարավետ տարածք

09.02.2017

Հաճախորդների սպասարկման գործընթացն էլ ավելի հարմարավետ արագ կազմակերպելու նպատակով, Յունիբանկի «Նոր Նորք» մասնաճյուղը տեղափոխվում է ավելի բանուկ հատվածում գտնվող նոր ընդարձակ տարածք: Ս.թ. փետրվարի 13-ից մասնաճյուղը հաճախորդների սպասարկումը կիրականացնի ք.Երևան, Լվովյան 3/1-1 հասցեում:

Հաճախորդների թվի և աշխատանքի ծավալների աճի հետ մեկտեղ Յունիբանկը շարունակաբար ընդլայնում և բարձրացնում է մասնաճյուղային ցանցի արդյունավետության մակարդակը` նպատակ ունենալով ապահովելու հաճախորդների օպերատիվ սպասարկումը և բանկային ծառայությունների ամբողջական փաթեթի տրամադրումը: Լինելով իննովացիոն բանկ և ակտիվ կիրառելով նոր տեխնոլոգիաները բանկային գործում, Յունիբանկը հաճախորդներին ընձեռում է նաև ինքնասպասարկման հնարավորություն: Մասնաճյուղում գործում է վճարային տերմինալ, որի միջոցով կարելի է կատարել բանկային հաշվի համալրում, վարկի մարում կամ կոմունալ վճարում: Տերմինալի պարզ և մատչելի շահագործման շնորհիվ վճարումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում:

Այսօր Յունիբանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով և 46 մասնաճյուղերով: Մոսկվայում գործում է բանկի ներկայացուցչությունը:

Յունիբանկի մասնաճյուղային ցանցի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք «Մասնաճյուղային ցանց» էջը կամ դիմեք տեղեկատու կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • «Յունիբանկի» աշխատակից Ռուզաննա Աբրահամյանը ճանաչվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ 2016» մրցանակաբաշխության հաղթող
  • «Յունիբանկը» ներդնում է «Protobase Laboratories» ընկերության նոր CRM համակարգը` հաճախորդների դիմումների գծով
  • «Յունիբանկը» ներդրել է «Protobase Laboratories» ընկերության նոր CRM համակարգը` բիզնես վարկերի հայտերի մշակման համար
  • Յունիբանկին հանձնվեց PCI DSS 3.2 ստանդարտի պահանջներին համապատասխանության հավաստագիրը
  • Նոր ակցիա` Յունիբանկն առաջարկում է SWIFT-ով փոխանցումներ մատչելի սակագներով
  • Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ
Տեսնել բոլորը