«Յունիբանկը» «Սիրմեդ» բժշկական կենտրոնի հետ համատեղ իրականացնում է նոր ակցիա, որի շրջանակում կենտրոնի ծառայություններից օգտվելիս, բանկի քարտապաններին կտրամադրվեն զեղչեր: «Յունիբանկի» կողմից թողարկված ArCa Classic, Visa Electron և Visa Classic քարտերի դեպքում զեղչի չափը կկազմի 10%, իսկ Visa Gold և Visa Infinite քարտերի դեպքում` 15%: Զեղչերը գործում են բոլոր ծառայությունների համար: Զեղչից օգտվելու համար հաճախորդը պետք է լինի բանկի քարտապան և բժշկական կենտրոն այցելելիս` պարզապես ներկայացնի իր` Յունիբանկի կողմից թողարկված քարտը:
«Յունիբանկը հատուկ իր քարտապանների համար մշտապես իրականացնում է շահավետ և հաճախորդների լոյալության բարձրացմանն ուղղված ծրագրեր: Այդ իսկ նպատակով, բանկը սկսեց համագործակցել «Սիրմեդ» բժշկական կենտրոնի հետ` իր քարտապաններին հնարավորություն ընձեռելով ստանալու որակյալ և ժամանակակից բուժսպասարկում` մինչև 15% զեղչով: Այդպիսով մեր շնորհակալությունն ենք հայտնում մեր հաճախորդներին` Յունիբանկին վստահելու և մեր ծառայություններից օգտվելու համար», - նշեց «Յունիբանկի» Վարչության նախագահի տեղակալ, մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:
Բժշկական կենտրոնի կողմից հայտարարված այլ զեղչերի, կորպորատիվ փաթեթների, հատուկ ակցիաների շրջանակներում և ՀՀ գործող ապահովագրական ընկերությունների ապահովադիրներին մատուցվող ծառայությունների դեպքում կենտրոնի ծառայություններից օգտվող քարտապաններին հավելյալ զեղչեր չեն տրամադրվում:
«Սիրմեդ» բժշկական կենտրոնը գործում է 2014թ.-ից և իր գործունեությունը ծավալում է երեք հիմնական ուղղություններով` լաբորատոր հետազոտություններ, դիագնոստիկ (ախտորոշիչ) հետազոտություններ և բուժում, ինչպես նաև էսթետիկ բժշկական ծառայություններ: Կենտրոնում բոլոր հետազոտությունները իրականացվում են վերջին սերնդի ժամանակակից սարքավորումներով, ինչպիսիք են լաբորատոր կլինիկական ախտորոշիչ շվեյցարական /Roche/, PCR գերմանական /Rotor gene Q./ և մանրէաբանական լաբորատորիայի ավտոմատ սարքավորումները ֆրանսիական /Vitek 2/, ամերիկայան ողնաշարի դեկոմպրեսիոնը՝ տարածաշրջանում եզակի Exten Trac Elite-M3D սարքը, սրտաբանական ախտորոշման սարքավորումները՝ համալրված հեռակառավարվող նորագույն Zephyr Life համակարգով, 3D/4D թվայնացմամբ TOSHIBA Aplio 500 ուլտրաձայնային համակարգը, Dornier Aries էքստրակորպորալ հարված-ալիքային թերապիայի սարքը, BTL-5000 - Կոմբինացված թերապիան (Էլեկտրաթերապիա, Ուլտրաձայն /1 և 3մհց/, լազերաթերապիան /ինֆրակարմիր, կարմիր, կոմբինացված/, Մագնիսոթերապիա), BTL-6000- Կարճալիքային դիաթերմիան:
Առաջատար ապահովագրական ընկերության կողմից երաշխավորվում է «Սիրմեդ» բժշկական կենտրոնի կողմից իրականացված լաբորատոր բոլոր հետազոտությունների արդյունքների հավաստիությունը: Մասնագիտական պատասխանատվության ապահովագրության պայմանագրի շրջանակներում հատուցվելու են «Սիրմեդ» բժշկական կենտրոնի կողմից լաբորատոր հետազոտությունների իրականացնելու ընթացքում սխալներ թույլ տալու, բացթողումներ կատարելու արդյունքում պատճառված վնասները:
Ապահովագրական գումարը յուրաքանչյուր ներկայացված պահանջի համար կազմում է վնաս կրած անձի կողմից տվյալ լաբորատոր հետազոտության համար վճարված գումարի տասնապատիկը, սակայն ոչ ավելի քան 500 000 ՀՀ դրամը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկի պատվիրակությունը մասնակցեց Պրահայում կայացած CyberCentral համաժողովին19.04.2017 Տեսնել ավելին
-
Ոսկու գրավով վարկեր` մատչելի պայմաններով17.04.2017 Տեսնել ավելին
-
Յունիբանկն առաջարկում է անգրավ բիզնես վարկեր շահավետ պայմաններով29.03.2017 Տեսնել ավելին
-
Հայտարարություն Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթի կազմակերպման և անցկացման մասին27.03.2017 Տեսնել ավելին
-
Հայտարարություն հրապարակային առաջարկի մասին26.03.2017 Տեսնել ավելին
-
Բանկը ձեր հեռախոսում` Յունիբանկն առաջարկում է մոբայլ բանկինգ ծառայությունը16.03.2017 Տեսնել ավելին