Այսուհետ «Յունիբանկ» ԲԲԸ-ի բոլոր մասնաճյուղերում կարելի է վճարել «Իրավաբան 24» ծառայության հավաստագրերի ձեռքբերման դիմաց: Այն իրենից ներկայացնում է տարեկան բաժանորդագրություն` քաղաքացիների կողմից իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար: Ծառայությունը մատուցվում է է «Եվրոպական Իրավաբանական Ծառայություն» ընկերության կողմից և աշխատում է շուրջօրյա, այդ թվում` հանգստյան և տոն օրերին: Իրավաբանի հետ կապ հաստատել կարելի է աշխարհի ցանկացած վայրից:
«Իրավաբան 24» ծառայությունը հաճախորդներին մատուցվում է տարբեր սակագնային պլաններով, որոնք, մասնավորապես, ներառում են բանավոր և գրավոր իրավաբանական խորհրդատվություն, տիպային փաստաթղթերի տրամադրում և հրահանգներ դրանց կազմման վերաբերյալ, բանակցությունների վարում, բանավոր իրավական խորհրդատվություն ձեռնարկատիրական գործունեության հարցերով, ավտոթեմատիկայի վերաբերյալ փաստաթղթերի կազմմում (դիմում, պահանջ, բողոք և այլն):
Իրավաբանական խորհրդատվությունը իրականացվում է հեռահար` հեռախոսային խորհրդատվության, էլեկտրոնային փոստի կամ Skype-ի միջոցով:
Հավաստագրերի ձեռքբերման նվազագույն արժեքը կազմում է 12 500 ՀՀ դրամ, հավաստագիրը վավեր է մեկ տարվա ընթացքում:
«Իրավաբան 24» ծառայության ձեռքբերման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար դիմեք «Յունիբանկի» մասնաճյուղեր կամ բանկի տեղեկատու կենտրոն` 59 55 55 հեռախոսահամարով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Բանկի Բաժնետերերի 2016թ. տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն09.05.2017 Տեսնել ավելին
-
Բակո Սահակյանը «Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանին պարգեւատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով05.05.2017 Տեսնել ավելին
-
Փոփոխություն Յունիբանկի Վարչության կազմում03.05.2017 Տեսնել ավելին
-
Զեղչեր «Սիրմեդ» բժշկականկենտրոնի կողմից`հատուկ «Յունիբանկի» քարտապանների համար24.04.2017 Տեսնել ավելին
-
Յունիբանկի պատվիրակությունը մասնակցեց Պրահայում կայացած CyberCentral համաժողովին19.04.2017 Տեսնել ավելին
-
Ոսկու գրավով վարկեր` մատչելի պայմաններով17.04.2017 Տեսնել ավելին