Փոփոխություն Յունիբանկի Վարչության կազմում

03.05.2017


«Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի 27.04.2017թ.-ի որոշման համաձայն, Ռիսկերի կառավարման տնօրեն Տիգրան Բադանյանն ընդգրկվել է բանկի Վարչության կազմում` որպես ժամանակավոր պաշտոնակատար: Տիգրան Բադանյանը երկար տարիներ զբաղեցրել է ղեկավար պաշտոններ, ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձը կազմում է ավելի քան 23 տարի:

Վարչության նախագահի տեղակալ- Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն, Վարչության անդամ Դավիթ Պետրոսյանը և Վարչության նախագահի տեղակալ- Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն, Վարչության անդամ Գուրգեն Ղուկասյանը փոխադրվել են, համապատասխանաբար, Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն, Վարչության անդամ և Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն, Վարչության անդամ պաշտոններին:

Հիշեցնենք, որ բանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ - Ռիսկերի կառավարման տնօրեն Զաքար Բոյաջյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` իր դիմումի համաձայն:

Փոփոխությունն ուժի մեջ է մտել 03.05.2017թ.:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Զեղչեր «Սիրմեդ» բժշկականկենտրոնի կողմից`հատուկ «Յունիբանկի» քարտապանների համար
  • Յունիբանկի պատվիրակությունը մասնակցեց Պրահայում կայացած CyberCentral համաժողովին
  • Ոսկու գրավով վարկեր` մատչելի պայմաններով
  • Յունիբանկն առաջարկում է անգրավ բիզնես վարկեր շահավետ պայմաններով
  • Հայտարարություն Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթի կազմակերպման և անցկացման մասին
  • Հայտարարություն հրապարակային առաջարկի մասին
Տեսնել բոլորը