Յունիբանկի դոլարային պարտատոմսերով առաջարկվում է 5% երաշխավորված տարեկան եկամտաբերություն

18.04.2019

Յունիբանկի դոլարային պարտատոմսերով առաջարկվում է 5% երաշխավորված տարեկան եկամտաբերություն

Յունիբանկի 47 մասնաճյուղերից ցանկացածում կամ գլխամասային գրասենյակում կարելի է ձեռքբերել 5% տարեկան եկամտաբերությամբ ԱՄՆ դոլարով պարտատոմսեր: Բանկի պարտատոմսերի անվանական արժեքը կազմում է $100, ինչը դրանք դարձնում է հասանելի բնակչության լայն հատվածի համար:  Արժեկտրոնային եկամուտը վճարվում է յուրաքանչյուր եռամսյակ:
 
Պարտատոմսերի հիմնական առավելություններն  ապահովածությունն ու երաշխավորված բարձր եկամուտն են: Պարտատոմսերը կարող են ձեռքբերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Յունիբանկի պարտատոմսերի նկատմամբ բնակչության հետաքրքրությունը բարձր է, ինչի մասին վկայում են նախորդ թողարկումների արդյունավետ տեղաբաշխումները: Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակված են բորսայում և ընդգրկված են Abond ցուցակում: 

Պարտատոմսերի 9-րդ թողարկումը կազմել է $5 մլն (50 հազար պարտատոմս): Շրջանառության ժամկետը սահմանված է 36 ամիս, պարտատոմսերը կմարվեն 2022թ.-ի մարտի 20-ին:

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը, համապատասխան լրացումները և թողարկման պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Անհուսալի վարկերի տույժ-տուգանքների զիջման դիմումները կընդունվեն մինչև հունիսի 1-ը
    Անհուսալի վարկերի տույժ-տուգանքների զիջման դիմումները կընդունվեն մինչև հունիսի 1-ը
  • Յունիբանկը հայտարարում է 5% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին
    Յունիբանկը հայտարարում է 5% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին
  • Ի՞նչ անել, որպեսզի բանկը չմերժի վարկային հայտը
    Ի՞նչ անել, որպեսզի բանկը չմերժի վարկային հայտը
  • Հայտարարություն անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթի կազմակերպման և անցկացման մասին
    Հայտարարություն անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթի կազմակերպման և անցկացման մասին
  • Բացվեց Յունիբանկի «Գևորգ Չաուշ» նոր մասնաճյուղը
    Բացվեց Յունիբանկի «Գևորգ Չաուշ» նոր մասնաճյուղը
  • Յունիբանկի սպառողական վարկերի հայտերի քանակն աճել է 18%
    Յունիբանկի սպառողական վարկերի հայտերի քանակն աճել է 18%
Տեսնել բոլորը