Յունիբանկը Մոսկվայում կմասնակցի «SKYSERVICE-2019» ֆորումին

22.04.2019

Յունիբանկը Մոսկվայում կմասնակցի «SKYSERVICE-2019» ֆորումին

Ապրիլի 24-25-ը Մոսկվայում կանցկացվի «SKYSERVICE 2019» 4-րդ միջազգային ֆորումը, որում Յունիբանկը կներկայացնի Private Banking ուղղությունը: Յունիբանկ Privé –ն VIP հաճախորդներին առաջարկում է կապիտալի կառավարում եւ ֆինանսական պլանավորում: Բանկի մասնագետները լիակատար աջակցություն կցուցաբերեն ոչ միայն ֆինանսական հարցերում, այլեւ կմատուցեն Lifestyle Management ծառայությունը:

Յունիբանկն ակտիվ զարգացնում է Private Banking ուղղությունը և ավելացնում է հաճախորդների թիվն ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՊՀ երկրներում և Եվրոպայում: VIP հաճախորդների հետ աշխատում է անհատական մենեջեր, ով կօգնի ձևավորել ավանդներից, պարտատոմսերից և բաժնետոմսերից բաղկացած ներդրումային պորտֆել: Մինչեւ 2019թ. մայիսի 1-ը սպասարկման համար Յունիբանկ Privé-ն ընտրած` ֆորումի մասնակից հաճախորդներին բանկն առաջարկում է նվեր` պրեմիում դասի բազմարժութային քարտեր շուրջօրյա սպասարկմամբ, ապահովագրությամբ, կոնսյերժ և Lounge key ծառայություններով:

«Յունիբանկ Privé-ն առաջարկում է ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարում: Մեր հաճախորդների համար մենք ստեղծել ենք նաև Privé փակ ակումբ, որի անդամներին առաջարկում ենք սպսարկման արտոնյալ պայմաններ», - նշում է Privé մասնաճյուղի կառավարիչ Աննա Հարությունյանը:

2019թ.-ի առաջին եռամսյակում Յունիբանկ Privé-իկողմից կառավարվող ակտիվները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 2,5 անգամ: Յունիբանկ Privé-ի ծառայությունների որակը բարձր է գնահատել և հաճախորդների, և մասնագետների կողմից: 2018թ.-ին Յունիբանկ Privé-ն արժանացավ SPEAR’S Russia Wealth Management Awards մրցանակի՝ ԱՊՀ երկրներում private banking-ի ոլորտում հաճախորդների լավագույն սպասարկում կազմակերպելու համար:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկի դոլարային պարտատոմսերով առաջարկվում է 5% երաշխավորված տարեկան եկամտաբերություն
    Յունիբանկի դոլարային պարտատոմսերով առաջարկվում է 5% երաշխավորված տարեկան եկամտաբերություն
  • Անհուսալի վարկերի տույժ-տուգանքների զիջման դիմումները կընդունվեն մինչև հունիսի 1-ը
    Անհուսալի վարկերի տույժ-տուգանքների զիջման դիմումները կընդունվեն մինչև հունիսի 1-ը
  • Յունիբանկը հայտարարում է 5% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին
    Յունիբանկը հայտարարում է 5% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին
  • Ի՞նչ անել, որպեսզի բանկը չմերժի վարկային հայտը
    Ի՞նչ անել, որպեսզի բանկը չմերժի վարկային հայտը
  • Հայտարարություն անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթի կազմակերպման և անցկացման մասին
    Հայտարարություն անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթի կազմակերպման և անցկացման մասին
  • Բացվեց Յունիբանկի «Գևորգ Չաուշ» նոր մասնաճյուղը
    Բացվեց Յունիբանկի «Գևորգ Չաուշ» նոր մասնաճյուղը
Տեսնել բոլորը