Յունիբանկը IN TOUR EXPO 2019-ում կներկայացնի հատուկ վարկեր զբոսաշրջության ոլորտի ՓՄՁ-ների համար

25.04.2019

Յունիբանկը  IN TOUR EXPO 2019-ում կներկայացնի հատուկ վարկեր զբոսաշրջության ոլորտի ՓՄՁ-ների համար

Ապրիլի 26-28-ը Երեւանում տեղի կունենա IN TOUR EXPO-2019 միջազգային ցուցահանդեսը, որը կբացի Հայաստանում ամառային տուրիստական սեզոնը: Յունիբանկը ցուցահանդեսում կներկայացնի վարկատեսակներ, որոնք մշակվել են հատուկ հյուրանոցային և ռեստորանային, ինչպես նաև` զբոսաշրջության ոլորտի այլ ձեռնարկությունների համար:
«Մենք ակտիվ աշխատում ենք ՓՄՁ-ների հետ եւ ձգտում ենք ապահովել ֆինանսական միջոցների առավելագույն հասանելիությունը մեր հաճախորդների համար: Վարկատեսակներ մշակելիս, մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում զբոսաշրջության ոլորտի առանձնահատկություններին ու սեզոնային բնույթին: Մեր մասնագետները միշտ պատրաստ են խորհրդատվություն մատուցել և առաջարկել ամենահարմար վարկային պայմանները, որպեսզի ձեռնարկությունները արդյունավետ կերպով օգտագործեն բիզնեսի զարգացման համար տրամադրված ֆինանսավորումը», - նշեց Յունիբանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:
Յունիբանկը, համագործակցելով Եվրոպական ներդրումային բանկի (EIB) հետ, զբոսաշրջության ոլորտի ձեռնարկություններին ՀՀ դրամով վարկեր է տրամադրում մինչև 90 ամիս ժամկետով և մինչեւ 9.5% տարեկան տոկոսադրույքով:

Յունիբանկը ՓՄՁ-ներին հնարավորություն է ընձեռում նաև պարզեցված ընթացակարգով օգտվել մինչև 5 մլն ՀՀ դրամ գումարով անգրավ վարկի հնարավորությունից: Այդ դեպքում նոտարական և կադաստրային, ինչպես նաև գրավի ապահովագրման հետ կապված լրացուցիչ ծախսեր չեն պահանջվում: Անգրավ վարկերի հայտերի ուսումնասիրման գործընթացը պարզեցնելու և արագացնելու նպատակով, բանկն օգտագործում է Պրոտոբեյզ Լաբորատորիզի CRM համակարգը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը Մոսկվայում կմասնակցի «SKYSERVICE-2019» ֆորումին
    Յունիբանկը Մոսկվայում կմասնակցի «SKYSERVICE-2019» ֆորումին
  • Յունիբանկի դոլարային պարտատոմսերով առաջարկվում է 5% երաշխավորված տարեկան եկամտաբերություն
    Յունիբանկի դոլարային պարտատոմսերով առաջարկվում է 5% երաշխավորված տարեկան եկամտաբերություն
  • Անհուսալի վարկերի տույժ-տուգանքների զիջման դիմումները կընդունվեն մինչև հունիսի 1-ը
    Անհուսալի վարկերի տույժ-տուգանքների զիջման դիմումները կընդունվեն մինչև հունիսի 1-ը
  • Յունիբանկը հայտարարում է 5% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին
    Յունիբանկը հայտարարում է 5% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին
  • Ի՞նչ անել, որպեսզի բանկը չմերժի վարկային հայտը
    Ի՞նչ անել, որպեսզի բանկը չմերժի վարկային հայտը
  • Հայտարարություն անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթի կազմակերպման և անցկացման մասին
    Հայտարարություն անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթի կազմակերպման և անցկացման մասին
Տեսնել բոլորը