Արարատում բացվեց Յունիբանկի հոբելյանական 50-րդ մասնաճյուղը

11.07.2019

Արարատում բացվեց  Յունիբանկի հոբելյանական 50-րդ մասնաճյուղը

Յունիբանկը նոր մասնաճյուղ բացեց Արարատ քաղաքում: Նորաբաց մասնաճյուղում  հաճախորդներին` ֆիզիկական և իրավաբանական անձանց կտրամադրվեն բանկային բոլոր ծառայությունները, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, դրամական փոխանցումներ, հաշվարկա-դրամարկղային սպասարկում, ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում և պարտատոմսերում: 

Մասնաճյուղի ընդարձակ, ժամանակակից սրահը, որը հագեցված է հերթերի կառավարման համակարգով և վճարային տերմինալներով, հաճախորդների համար  կապահովի  հարմարավետ և արագ սպասարկում: Յունիբանկի տերմինալներով կարելի է ինքնուրույն իրականացնել հաշվի համալրում, վարկի մարում կամ վճարումներ տարբեր ծառայությունների դիմաց:

«Արարատ» մասնաճյուղի հասցեն է ք. Արարատ, Շահումյան փ. 33/5շ. և 33/2-1շ:  

«Մեր համաքաղաքացիներին սիրով հրավիրում եմ մեր նոր մասնաճյուղ: Մենք ունենք բոլոր հնարավորությունները բարձրակարգ սպասարկում ապահովելու համար: «Արարատ» մասնաճյուղն աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով և տրամադրելու է մեր հաճախորդներին անհրաժեշտ բոլոր ծառայությունները», - նշում է մասնաճյուղի կառավարիչ Ռուստամ Սիմոնյանը:    

Յունիբանկի հաճախորդների թիվը գնալով ավելանում է` կազմելով գրեթե 400 հազար: Բարձր որակով սպասարկում ապահովելու համար բանկը շարունակական ընդլայնում է սպասարկման ցանցը: 2019թ.-ին  արդեն իսկ բացվել են Յունիբանկի 4  մասնաճյուղեր, ևս 2-ը կբացվեն մինչև տարեվերջ;  

«Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Արարատ քաղաքում առկա էր Յունիբանկի ծառայությունների նկատմամբ մեծ պահանջարկ: Ուրախ ենք, որ կարողացանք ի կատար ածել մեր հաճախորդների ցանկությունը և բացել այստեղ մասնաճյուղ: Ի դեպ` «Արարատ»-ը մեր հոբելյանական 50-րդ մասնաճյուղն է: Նոր մասնաճյուղեր բացելով` մենք էլ ավելի մոտ կլինենք մեր հաճախորդներին», - հայտնեց  Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:

Յունիբանկի մասնաճյուղերի հասցեներին կարող եք ծանոթանալ «Մասնաճյուղային ցանց» էջում:
Տեղեկատու կենտրոն` +374 10 59 55 55

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Վերանորոգման պատճառով ժամանակավորապես կդադարեցվի «Մաշտոց» մասնաճյուղի գործունեությունը
    Վերանորոգման պատճառով ժամանակավորապես կդադարեցվի «Մաշտոց» մասնաճյուղի գործունեությունը
  • 2018թ.-ին Յունիբանկն ապահովել է 931 մլն դրամի շահույթ
    2018թ.-ին Յունիբանկն ապահովել է 931 մլն դրամի շահույթ
  • Future Unibank` երեխաների ամառային պրակտիկան Յունիբանկում
    Future Unibank` երեխաների ամառային պրակտիկան Յունիբանկում
  • Յունիբանկը բարձրացրել է «Ճկուն» ավանդի տարեկան տոկոսադրույքը մինչև 9%
    Յունիբանկը բարձրացրել է «Ճկուն» ավանդի տարեկան տոկոսադրույքը մինչև 9%
  • Յունիբանկի «Իսակով» մասնաճյուղը կաշխատի նաև շաբաթ օրերին
    Յունիբանկի «Իսակով» մասնաճյուղը կաշխատի նաև շաբաթ օրերին
  • Յունիբանկի նոր` «Իսակով» մասնաճյուղը սկսեց հաճախորդների սպասարկումը
    Յունիբանկի նոր` «Իսակով» մասնաճյուղը սկսեց հաճախորդների սպասարկումը
Տեսնել բոլորը