VLV Electronics Էլեկտրատեխնիկայի խանութների ցանցը Յունիբանկին ճանաչել է որպես 2019թ. լավագույն գործընկեր: Ուրախ ենք, որ VLV Electronics ցանցի հաճախորդները գնահատել են ապառիկ վարկավորման մեր մատչելի պայմանները և ընտրել են Յունիբանկը: Մենք գնահատում ենք մեր հաճախորդների` հարյուր հազարավոր քաղաքացիների վստահությունը, որոնք մեզ դիմում եմ իրենց նպատակներն արագ իրականացնելու համար:
Հաճախորդի համար կարևոր է, որպեսզի սպառողական հայտի ուսումնասիրման ժամկետը շատ կարճ լինի, իսկ վարկի պայմանները` մատչելի: Յունիբանկն օրական ուսումնասիրում է ավելի քան 1 500 հայտ: Յուրաքանչյուրի գծով պատասխանը տրամադրվում է 1 րոպեում: Մենք անում ենք առավելագույնը սպառողական վարկավորումը մատչելի դարձնելու համար` բարելավելով վարկերի պայմանները և ընդլայնելով սպասարկման ցանցը, - նշել է Յունիբանկի Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը` մրցանակը ստանալիս:
Այժմ Յունիբանկն ունի 50 մասնաճյուղ, ավելի քան 100 պրոմո կետ և 300 գործընկեր, որոնք ներկայացված են 500 խանութ-սրահներով: Այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ սպառողական վարկավորման ծավալները Յունիբանկում աճել են 22%-ով, իսկ վարկերի քանակը` 8%-ով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Արարատում բացվեց Յունիբանկի հոբելյանական 50-րդ մասնաճյուղը11.07.2019 Տեսնել ավելին -
Վերանորոգման պատճառով ժամանակավորապես կդադարեցվի «Մաշտոց» մասնաճյուղի գործունեությունը03.07.2019 Տեսնել ավելին -
2018թ.-ին Յունիբանկն ապահովել է 931 մլն դրամի շահույթ28.06.2019 Տեսնել ավելին -
Future Unibank` երեխաների ամառային պրակտիկան Յունիբանկում21.06.2019 Տեսնել ավելին -
Յունիբանկը բարձրացրել է «Ճկուն» ավանդի տարեկան տոկոսադրույքը մինչև 9%20.06.2019 Տեսնել ավելին -
Յունիբանկի «Իսակով» մասնաճյուղը կաշխատի նաև շաբաթ օրերին07.06.2019 Տեսնել ավելին