Յունիբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է պարտատոմսերի 10-րդ թողարկումը

18.12.2019

Յունիբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է պարտատոմսերի 10-րդ թողարկումը

Յունիբանկը հաջողությամբ տեղաբաշխել է $1 000 000 ծավալով պարտատոմսերի 10-րդ թողարկումը: Այժմ պարտատոմսերը նախատեսվում է ցուցակել Հայաստանի ֆոնդային բորսայում /AMX/:

Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 5,25%, շրջանառության ժամկետը` 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ:

«Պարտատամսերի ընտրության հիմնական չափանիշները եկամտաբերությունն ու ապահովածությունն են: Մեր պարտատոմսերը մեծ պահանջարկ ունեն բնակչության մոտ, ինչի մասին վկայում է ժամկետից շուտ թողարկման ամբողջ ծավալի սպառումը: Հաճախորդները վստահում են Յունիբանկին` որպես Հայաստանի առաջատար մանրածախ բանկերից մեկին, որը մշտապես ձգտում է առաջարկել խնայողությունները ներդնելու եկամտաբեր տարբերակներ: Մեր պարտատոմսերի մեծ մասը ձեռք է բերվել անհատ հաճախորդների կողմից», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը /գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 09.10.2019թ. թիվ 1/741 Ա որոշմամբ/ և թողարկման պայմանները հրապարակված են կայքի «Բաժնետերեր» բաժնի «Պարտատոմսեր» էջում:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Տեղեկատու կենտրոն` 59 55 55

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • 16.12.19թ.-ից Յունիբանկի «Ազատություն» մասնաճյուղը կգործի նոր հասցեում
    16.12.19թ.-ից Յունիբանկի «Ազատություն» մասնաճյուղը կգործի նոր հասցեում
  • Վարկային քարտեր ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցների համար ընդամենը 14.4% տարեկան տոկոսադրույքով
    Վարկային քարտեր ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցների համար ընդամենը 14.4% տարեկան տոկոսադրույքով
  • Յունիբանկն արժանացել է Visa-ի մրցանակին քարտերի քանակով առաջատար լինելու համար
    Յունիբանկն արժանացել է Visa-ի մրցանակին քարտերի քանակով առաջատար լինելու համար
  • Յունիբանկը  թողարկել է 5.25% եկամտաբերությամբ  նոր դոլարային պարտատոմսեր
    Յունիբանկը թողարկել է 5.25% եկամտաբերությամբ նոր դոլարային պարտատոմսեր
  • Մինչև 2,5 մլն ՀՀ դրամ գումարով քարտային վարկեր` բժշկական հաստատությունների աշխատակիցների համար
    Մինչև 2,5 մլն ՀՀ դրամ գումարով քարտային վարկեր` բժշկական հաստատությունների աշխատակիցների համար
  • Հիփոթեքային վարկեր Յունիբանկից` 7.5% տարեկան տոկոսադրույքով
    Հիփոթեքային վարկեր Յունիբանկից` 7.5% տարեկան տոկոսադրույքով
Տեսնել բոլորը