Raiffeisen Bank International-ը Յունիբանկին շնորհել է «Որակի գերազանցություն 2020» մրցանակը

18.03.2021

Raiffeisen Bank International-ը Յունիբանկին շնորհել է «Որակի գերազանցություն 2020» մրցանակը

Raiffeisen Bank International ավստրիական բանկը միջազգային փոխանցումների բարձր որակ ապահովելու համար Յունիբանկին շնորհել է «Որակի գերազանցություն 2020» (STP Quality Award)  մրցանակը: 
 
STP (Straight-Through Processing)-ը մրցանակը շնորհվում է միջազգային վճարային գործարքների ավտոմատացման և մշակման արագություն ապահովելու համար:
 
«Մենք բարձր ենք գնահատում Raiffeisen Bank International-ի վստահությունը և շնորհակալ ենք մեր աշխատանքի բարձր գնահատականի համար: Մենք կշարունակենք ամրապնդել Raiffeisen Bank International- ի հետ մեր համագործակցությունը, ինչպես նաև մեր հաճախորդների համար բարձրացնել միջազգային փոխանցուների մատչելիությունը», - նշում է Յունիբանկի թղթակցային հարաբերությունների զարգացման համակարգող Վահագն Ղազինյանը: 
 
Յունիբանկը ձգտում է SWIFT փոխանցումները դարձնել առավելագույնս մատչելի բիզնեսի համար՝ իրականացնելով ակցիա, որի շրջանակներում կարելի է կատարել փոխանցումներ անվճար կամ իջեցված սակագնով:
«Առաջին տարին Յունիբանկի հետ» փաթեթը նախատեսված է այն իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար, որոնք կցանկանան իրենց շրջանառությունը տեղափոխել Յունիբանկ: Փաթեթը ներառում է երկու հաշվի բացում ՀՀ դրամով և արտարժույթով: Առաջին երեք ամսվա ընթացքում  SWIFT փոխանցումները կիրականացվեն անվճար, այնուհետև՝ 9 ամսվա ընթացքում՝ 20% ցածր սակագնով: Փաթեթի արժեքը կազմում է 10 000 ՀՀ դրամ տարեկան:
«Լոյալ հաճախորդ» փաթեթը մշակված է հատուկ Յունիբանկի վարկառու հաճախորդների համար և ներառում է անվճար SWIFT փոխանցումներ: Հաճախորդներին տրամադրվում են անհատական փոխարժեքներ:

Մանրամասն տեղեկատվության համար այցելեք կայքի «Սակագներ» բաժնի Swift և միջբանկային փոխանցումներ ենթաբաժինը:
Տեղեկատու կենտրոն՝ +374 10 59 55 55

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկի նոր թողարկման դրամային պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
    Յունիբանկի նոր թողարկման դրամային պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
  • Փոփոխություն Յունիբանկ Privé -ի հաճախորդների սպասարկման սակագներում
    Փոփոխություն Յունիբանկ Privé -ի հաճախորդների սպասարկման սակագներում
  • Յունիբանկը ժամկետից շուտ ամբողջովին տեղաբաշխել է դրամային պարտատոմսերը
    Յունիբանկը ժամկետից շուտ ամբողջովին տեղաբաշխել է դրամային պարտատոմսերը
  • 14.02.21թ.-ին ժամը 00:30-ից մինչև 6:00-ն քարտերով գործարքներ չեն կատարվի
    14.02.21թ.-ին ժամը 00:30-ից մինչև 6:00-ն քարտերով գործարքներ չեն կատարվի
  • Յունիբանկը թողարկել է 10.5% և 5.3% եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր
    Յունիբանկը թողարկել է 10.5% և 5.3% եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր
  • Փոփոխություն Յունիբանկի սակագներում
    Փոփոխություն Յունիբանկի սակագներում
Տեսնել բոլորը