Բացվեց Յունիբանկի «Մոսկվա» մասնաճյուղը

22.03.2021

Բացվեց Յունիբանկի «Մոսկվա» մասնաճյուղը

Այսօր իր աշխատանքը սկսեց Յունիբանկի նոր «Մոսկվա» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղը գտնվում է Երևան, Աբովյան 18 հասցեում՝ «Մոսկվա» կինոթատրոնի շենքում:
Նոր մասնաճյուղի ընդարձակ, ժամանակակից սրահը հաճախորդների համար կապահովի հարմարավետ և արագ սպասարկում: Մասնաճյուղում առկա է նաև հարմարավետ սպասասրահ:

«Մոսկվա» մասնաճյուղն աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով և հաճախորդներին տրամադրելու է բանկային բոլոր ծառայությունները, այդ թվում`

  • ավանդների ընդունում,
  • սպառողական և բիզնես վարկավորում,
  • դրամական փոխանցումներ,
  • Visa, MasterCard և ArCa քարտերի տրամադրում և սպասարկում,
  • հաշվարկա-դրամարկղային սպասարկում,
  • ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում և պարտատոմսերում, և այլն: 
Մասնաճյուղում առկա է նաև վճարային տերմինալ ինքնուրույն սպասարկման համար:
 
Յունիբանկի հաճախորդնբերի թիվը գերազանցում է 320 000:
Հաճախորդների նման մեծ թվի համար որակով սպասարկում ապահովելու համար  բանկը շարունակական ընդլայնում է սպասարկման ցանցը: Մասնաճյուղեր բացումը կարևոր է ոչ միայն  հաճախորդների հարմարավետ բանկային սպասարկման համար, այլ նաև երկրում նոր աշխատատեղեր ստեղծելու առումով:
Յունիբանկի մասնաճյուղերի հասցեներին կարող եք ծանոթանալ «Մասնաճյուղային ցանց» էջում:
Տեղեկատու կենտրոն` +374 10 59 55 55

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Վերանորոգման աշխատանքների պատճառով «Տերյան» մասնաճյուղը ժամանակավորապես սպասարկում չի իրականացնի
    Վերանորոգման աշխատանքների պատճառով «Տերյան» մասնաճյուղը ժամանակավորապես սպասարկում չի իրականացնի
  • Raiffeisen Bank International-ը Յունիբանկին շնորհել է «Որակի գերազանցություն 2020» մրցանակը
    Raiffeisen Bank International-ը Յունիբանկին շնորհել է «Որակի գերազանցություն 2020» մրցանակը
  • Յունիբանկի նոր թողարկման դրամային պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
    Յունիբանկի նոր թողարկման դրամային պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
  • Փոփոխություն Յունիբանկ Privé -ի հաճախորդների սպասարկման սակագներում
    Փոփոխություն Յունիբանկ Privé -ի հաճախորդների սպասարկման սակագներում
  • Յունիբանկը ժամկետից շուտ ամբողջովին տեղաբաշխել է դրամային պարտատոմսերը
    Յունիբանկը ժամկետից շուտ ամբողջովին տեղաբաշխել է դրամային պարտատոմսերը
  • 14.02.21թ.-ին ժամը 00:30-ից մինչև 6:00-ն քարտերով գործարքներ չեն կատարվի
    14.02.21թ.-ին ժամը 00:30-ից մինչև 6:00-ն քարտերով գործարքներ չեն կատարվի
Տեսնել բոլորը