Յունիբանկը և Visa-ն քարտապաններին նվիրում են երկօրյա արձակուրդ

ՅՈՒՆԻԲԱՆԿԻ ԵՎ VISA-Ի ՀԱՄԱՏԵՂ ԱՐՇԱՎԻ ԿԱՆՈՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Յունիբանկը և Visa-ն քարտապաններին նվիրում են երկօրյա արձակուրդ
  1. Արշավի անվանումը՝ «Հանգիստ Յունիբանկի և Visa-ի հետ»
  2. Արշավի կազմակերպիչներն են՝ «Յունիբանկ» ԲԲԸ /այսուհետ՝ Բանկ/, Visa միջազգային վճարային համակարգ:
  3. Արշավի  ժամկետը` 01.05.2021թ.-ից մինչև 31.12.2021թ. ներառյալ:
  4. Արշավի մասնակիցները՝ Յունիբանկի քարտապանները, որոնք իրենց Visa NON Cash տեսակի քարտերով անկանխիկ գործարքներ /այսուհետ՝ Գործարքներ/ կկատարեն Հայաստանի տարածքում գտնվող առևտրային և սպասարկման կետերում /բացառությամբ՝ օնլայն գործարքների/: Գործարքները չեն հաշվարկվի, եթե դրանք չեղարկվել են:
  5. Արշավի մրցանակը՝ երկօրյա տուրիստական ուղևորություն երկու անձի համար Հայաստանի տարածքում:
  6. Մրցանակների հանձնման հաճախականությունը՝ ամսական մեկ անգամ:
  7. Մրցանակի կարժանանան Visa NON Cash քարտով ամսական ամենամեծ գումարի գործարքներ կատարած երկու անձինք: Արշավի շրջանակներում միևնույն անձը կարող է մրցանակ ստանալ մեկ անգամ:
  8. Մրցանակի արժանացած  մասնակիցներն այդ մասին կտեղեկացվեն հեռախոսազանգի միջոցով: Մրցանակակիրը տեղեկացումից հետո առավելագույնը մեկ ամսվա ընթացքում պետք է ներկայանա Յունիբանկ, ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ և ստանա մրցանակը: Նշված ժամանակահատվածում Յունիբանկ չներկայանալու դեպքում կհամարվի, որ մրցանակակիրը հրաժարվում է իր մրցանակից: Այն չի կարող պահանջվել հետագայում: Մրցանակակիրը կարող է հրաժարվել իր մրցանակից՝ նաև գրավոր դիմում ներկայացնելով: Մրցանակները չեն կարող փոխանակվել, ինչպես նաև Բանկը չի տրամադրում դրանց համարժեք դրամը:
  9. Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կամփոփվեն նախորդող ամսվա արդյունքները և կորոշվեն մրցանակակիրները: Մրցանակների  հանձնումը իրականացվելու է Բանկի գլխամասային գրասենյակում` մինչև հաջորդող ամսվա 15-ը:
  10. Արշավին չեն կարող մասնակցել.
  • Բանկի գործող աշխատակիցները,
  • Բանկի հետ դատական պրոցեսում գտնվող քարտապանները,
  • Բանկի հանդեպ ժամկետանց պարտավորություն ունեցող քարտապանները:
Բանկը պատասխանատվություն չի կրում հաճախորդի կողմից սխալ կոնտակտային տվյալների տրամադրման, դրանց փոփոխության և Բանկում ընդունված պատշաճ կարգով չտեղեկացնելու համար:
 
Ուշադրություն`
Եթե Դուք  ցանկանում եք մասնակցել արշավին, սակայն չունեք Յունիբանկի Visa NON Cash քարտ, ապա կարող եք այն ձեռքբերել` դիմելով բանկի մոտակա մասնաճյուղ: NON Cash վարկի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:
 
Տեղեկատու կենտրոն՝ +374 10 59 55 55