Յունիբանկը իրականացնում է բիզնես վարկավորման նոր ծրագիր

Յունիբանկը իրականացնում է բիզնես վարկավորման նոր ծրագիր
12.07.2021 Յունիբանկը  ՓՄՁ-ների համար սկսում է իրականացնել նոր վարկային ծրագիր: Ծրագրի շրջանակում մշակվել է երկու վարկատեսակ՝  «Անգրավ ՄՓՄՁ» և «ՄՓՄՁ», որոնք թույլ կտան միջին, փոքր և միկրո ձեռնարկություններին  կապիտալ ներդրումների և ընթացիկ ծախասերի համար ստանալ վարկային միջոցներ:  
 
«Անգրավ ՄՓՄՁ» վարկի գումարը կազմում է մինչև 5 մլն ՀՀ դրամ, մարման ժամկետը՝  մինչև 60 ամիս, տարեկան տոկոսադրույքը՝ մինչև 12%:  Այս վարկատեսակը նախատեսված է  անհատ ձեռներեցների և իրավաբանական անձանց համար, որոնք ցանկանում են օպտիմալացնել ֆինանսական ծախսերը և խուսափել կադաստրային, նոտարական և գրավի ապահովագրության հետ կապված  լրացուցիչ ծախսերից: Անհրաժեշտության դեպքում գրավի դիմաց այս վարկի գումարը կարող է ավելացվել մինչև 1 միլիոն ՀՀ դրամով:
 
Ավելի մեծ ներդրումների պահանջ ունեցող ձեռնարկություններին Յունիբանկը առաջարկում է «ՄՓՄՁ» վարկը: Վարկը տրամադրվում է մինչև 12% տարեկան տոկոսադրույքով և մինչև 60 ամիս մարման ժամկետով: Վարկի գումարը կազմում է մինչև 160 միլիոն ՀՀ դրամ: Որպես գրավ ընդունվում են  անշարժ և շարժական գույքը, ապրանքանյութական պաշարները, շրջանառու միջոցները  և այլն:
 
«Մեր ծրագրի հիմնական նպատակն է բիզնեսին առաջարկել առավել ճկուն պայմաններ: Մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է բիզնեսի յուրաքանչյուր ոլորտի առանձնահատկություններն ու կարիքները`  մատչելի և արդյունավետ վարկատեսակ մշակելու համար: ճիշտ Ժամանակին ֆինանսավորումը, անհատական ​​մոտեցումը և շահավետ պայմանները թույլ են տալիս մեր հաճախորդներին հնարավորինս արդյունավետ օգտագործել վարկային միջոցները և հասնել աճի և զարգացման նոր մակարդակի», - ասում է Յունիբանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:
 
2021 թվականի առաջին եռամսյակում Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9% -ով: Բիզնես վարկերի պորտֆելն այս տարվա մարտի վերջին կազմել է շուրջ 71,5 մլրդ դրամ:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ