2021թ.-ի հունիսի 16-ին, Zoom հավելվածի միջոցով, կայացավ «Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որում ամփոփվեցին բանկի 2020թ.ի արդյունքները և ներկայացվեցին զարգացման հիմնական ուղղությունները:
Համավարակն ու ռազմական գործուղությունները լուրջ ազդեցություն ունեցան Հայաստանի տնտեսության, այդ թվում՝ բանկային համակարգի վրա: Հաճախորդներին աջակցելու նպատակով Յունիբանկը վերակառուցեց վարկեր, մասնակցեց պետական աջակցության ծրագրերին:
2020 թվականը բանկն ամփոփեց հետևյալ ցուցանիշներով`
- ակտիվներ՝ 238.2 մլրդ դրամ,
- վարկային ներդրումներ՝ 156.6 մլրդ դրամ,
- պարտավորություններ՝ 204.3 մլրդ դրամ,
- ավանդներ՝ 156.8 մլրդ դրամ, թողարկված պարտատոմսերի պորտֆել՝ 9.5 մլրդ դրամ,
- ընդհանուր կապիտալ՝33.9 մլրդ դրամ,
- զուտ շահույթ՝ 238.6 մլն դրամ:
- նոր մասնաճյուղերի բացում Ապարանում և Սիսիանում, արտասահմանյան առաջին մասնաճյուղի բացում Աստանա Միջազգային Ֆինանսական կենտրոնում (Ղազախստան,, ք. Նուր-Սուլթան),
- դոլարային պարտատոմսերի երկրորդային ցուցակում Մոսկովյան բորսայում,
- արհեստական բանականության տեխնոլոգիայի կիրառում անգրավ սպառողական վարկերի սքորինգային համակարգում,
- Visa-ի «Sustainability Icon» մրցանակ,
- Raiffeisen Bank International ավստրիական բանկի «STP Quality Award 2020» մրցանակ:
Ապագայում ևս Յունիբանկը կշարունակի նորագույն ֆինանսական տեխնոլոգիաների ակտիվ կիրառումը և օնլայն բանկինգի զարգացումը, ինչպես նաև արդի միտումներին համահունչ կմասնակցի «Կանաչ ֆինանսավորում» նախագծին:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկի «Տերյան» մասնաճյուղը վերաբացվեց07.06.2021 Տեսնել ավելին -
BSC-ին Յունիբանկի մասնագետներին հանձնեց «Ագրովերլուծության գիտելիքների բարելավում» դասընթացն ավարտելու հավաստագրեր04.06.2021 Տեսնել ավելին
-
Յունիբանկի Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը կգումարվի 16.06.2021թ.31.05.2021 Տեսնել ավելին -
Հայտարարություն հրապարակային առաջարկի մասին26.05.2021 Տեսնել ավելին -
«Տերյան» մասնաճյուղում վերանորոգման աշխատանքների ժամկետը երկարաձգվել է մինչև 04.06.2021թ. ներառյալ13.05.2021 Տեսնել ավելին -
Յունիբանկը թողարկել է 11% և 5.25% եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր20.05.2021 Տեսնել ավելին