Յունիբանկը և «Մատենա» միջազգային բիզնես դպրոցը դարձան գործընկերներ: Համագործակցության շրջանակներում Յունիբանկը տրամադրում է կրթաթոշակներ կրթության, գիտության, մշակույթի և առողջապահության ոլորտի մասնագետներին՝ «Թիմերի և մարդկանց առաջնորդում» և «Ռազմավարական պլանավորում և բիզնեսի զարգացում» ուսումնական ծրագրերին մասնակցելու համար:
«Մատենա» բիզնես դպրոցի ծրագրերը նախատեսված են միջին և բարձր օղակների ղեկավարների համար, ովքեր ձգտում են բարձրացնել իրենց մասնագիտական և առաջնորդային հմտությունները: Դպրոցն օգտագործում է առաջատար միջազգային բուհերի և տեղական փորձագետների փորձն ու լավագույն պրակտիկան: Կրթաթոշակի տրամադրման որոշումը կայացնում է «Մատենայի» և Յունիբանկի համատեղ հանձնաժողովը՝ մոտիվացիոն նամակի և դիմորդի հետ հարցազրույցի հիման վրա։
Կրթական ծրագրերին աջակցությունը Յունիբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության կարևոր ուղղությունն է: Բիզնես դպրոցի հետ համագործակցությունը դարձել է այս ուղղությամբ բանկի աշխատանքի տրամաբանական շարունակությունը։ Յունիբանկի ծրագրերն ուղղված են որակյալ կրթության մատչելիության բարձրացմանը: Բանկի աջակցությամբ Հայաստանի ու Արցախի սահմանամերձ շրջաններում բացվել են ժամանակակից համակարգչային դասարաններ և ինժեներական լաբորատորիաներ: 2021 թ. բանկն ու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ստորագրեցին հուշագիր կրթական ծրագրերի կատարելագործման և բիզնեսի մակարդակում դրանց կիրառման մասին: Յունիբանկի ֆինանսական աջակցությամբ համալսարանում բացվել է թվային բանկային լաբորատորիա:
Յունիբանկը նաև «Համահայկական ինտելեկտուալ շարժում» նախաձեռնության մշտական գործընկերն է, որի հիմնական նպատակն է ինտելեկտուալ ժամանցի մասսայականացումը:
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու կենտրոն՝ + 374 10 59 55 55
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Նոր բիզնես վարկ Յունիբանկից՝ սկսած 5% տարեկան տոկոսադրույքից17.02.2023 Տեսնել ավելին -
Փոփոխություն Յունիբանկի ավանդատեսակներում 17.02.2023թ.-ից16.02.2023 Տեսնել ավելին -
Google Pay-ն արդեն հասանելի է Յունիբանկի հաճախորդների համար18.01.2023 Տեսնել ավելին -
Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղը վերաբացվել է նոր հասցեում10.01.2023 Տեսնել ավելին -
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ30.12.2022 Տեսնել ավելին -
Շաբաթ օրը քարտ ստանալու դիմում կարելի է ներկայացնել «Ամիրյան» մասնաճյուղում23.12.2022 Տեսնել ավելին