Յունիբանկը դարձել է Ֆինանսավորման և առևտրի հարցերով բանկիրների ասոցիացիայի (BAFT) անդամ

09.12.2025

Յունիբանկը դարձել է Ֆինանսավորման և առևտրի հարցերով բանկիրների ասոցիացիայի (BAFT) անդամ

Յունիբանկն անդամակցել է ֆինանսավորման և առևտրի հարցերով բանկիրների ասոցիացիային (Bankers Association for Finance and Trade):  BAFT-ին միանալով՝ Յունիբանկն ամրապնդում է իր հանձնառությունը միջազգային ծառայությունների զարգացման գործում, ներառյալ՝ առևտրի ֆինանսավորումը, վճարային լուծումները և միջազգային փոխանցումները: Անդամակցությունը թույլ է տալիս բանկին դառնալ խոշորագույն միջազգային համայնքի մաս, մասնակցել ոլորտի ապագան ձևավորող ռազմավարական քննարկումներին, նաև իր ներդրումն ունենալ համաշխարհային առաջատար փորձի զարգացման գործում:

«Մենք ուրախ ենք միանալ BAFT-ին և ամրապնդել մեր գլոբալ ներկայությունը՝ շարունակելով բարձր մակարդակով բավարարել մեր հաճախորդների աճող պահանջմունքները և մատուցելով նրանց առաջատար ֆինանսական լուծումներ: Այս անդամակցությունն արտացոլում է միջազգային համագործակցությունն ընդլայնելու մեր շարունակական հանձնառությունը՝ կենտրոնանալով այնպիսի հիմնական ոլորտների վրա, ինչպիսիք են առևտրի ֆինանսավորումը, համապատասխանությունը, թվայնացումը և վճարային համակարգերը», - նշեց Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։  

«Մենք ուրախ ենք ողջունել Յունիբանկին՝ որպես BAFT-ի նոր հայաստանյան անդամ,  որը միացավ ավելի քան 65 երկրներում գործող 270 հաստատություններից բաղկացած մեր աճող համայնքին: Մենք անհամբեր սպասում ենք Յունիբանկի ակտիվ մասնակցությանը մեր հանձնաժողովների և ոլորտային նախաձեռնությունների աշխատանքներին», - ասաց BAFT-ի նախագահ և գործադիր տնօրեն Թոդ Բարվելը:

BAFT-ին անդամակցությունը բացում է փորձի փոխանակման, կրթական ռեսուրսներին, վերլուծական նյութերին և փորձագիտական գիտելիքներին հասանելիության լայն հնարավորություններ, ինչպես նաև նպաստում է դիրքերի ամրապնդմանը համաշխարհային ֆինանսական համայնքում։

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.` (+37410) 71 22 22, (+37410) 59 55 55:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Տեխնիկական աշխատանքներ 07.12.2025թ.
    Տեխնիկական աշխատանքներ 07.12.2025թ.
  • Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ձեռք բերվեցին գրեթե մեկ օրում
    Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ձեռք բերվեցին գրեթե մեկ օրում
  • Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում թողարկել է անժամկետ պարտատոմսեր
    Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում թողարկել է անժամկետ պարտատոմսեր
  • Յունիբանկը միացել է FinTech Հայաստան ասոցիացիային՝ հիմնադիր անդամի կարգավիճակով
    Յունիբանկը միացել է FinTech Հայաստան ասոցիացիային՝ հիմնադիր անդամի կարգավիճակով
  • Երևանում մեկնարկում է ֆուտզալի միջազգային «Unibank Cup» մրցաշարը
    Երևանում մեկնարկում է ֆուտզալի միջազգային «Unibank Cup» մրցաշարը
  • Փոփոխություն սակագներում 15.12.2025թ-ից
    Փոփոխություն սակագներում 15.12.2025թ-ից
Տեսնել բոլորը