Յունիբանկը գործող բարեխիղճ բիզնես հաճախորդներին կտրամադրի հետվճար

23.04.2026

Յունիբանկը գործող բարեխիղճ բիզնես հաճախորդներին կտրամադրի հետվճար

Հաշվի առնելով ՀՀ Կենտրոնական բանկի 02.04.2026թ. որոշումը՝ վարկային ռիսկի հաշվարկում միկրո, փոքր և միջին կազմակերպությունների նկատմամբ պահանջների ռիսկի կշիռների նվազեցման վերաբերյալ, Յունիբանկը վերանայում և բարելավում է վարկավորման պայմանները։

«Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» Կանոնակարգ 2-ով սահմանված պահանջներին համապատասխանող բարեխիղճ բիզնես վարկառուներին Յունիբանկը կտրամադրի հետվճար՝ ՀՀ դրամով պարտավորությունների մնացորդի 1.2% չափով։

Փոքր և միջին ձեռնարկատիրության խթանումն ու աջակցությունը Յունիբանկի ռազմավարական առաջնահերթություններից է։ Ձեռնարկությունները կարևոր դեր ունեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, և բանկը շարունակաբար ձգտում է իր հաճախորդներին առաջարկել վարկավորման ավելի շահավետ և հասանելի պայմաններ։

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.` +374 10 71 22 22, +374 10 59 55 55:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը թողարկել է 5.6% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր
    Յունիբանկը թողարկել է 5.6% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր
  • Տեխնիկական աշխատանքներ 19.04.2026թ.
    Տեխնիկական աշխատանքներ 19.04.2026թ.
  • Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտով
    Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտով
  • Յունիբանկը ստացել է հաճախորդների պաշտպանության միջազգային հավաստագիր
    Յունիբանկը ստացել է հաճախորդների պաշտպանության միջազգային հավաստագիր
  • Յունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան
    Յունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան
  • Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով
    Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով
Տեսնել բոլորը