Յունիբանկում այսուհետ հնարավոր է անվճար պատվիրել աշխատավարձային քարտ՝ դիմելով առցանց։ Նոր ծառայությունը հնարավորություն է տալիս դիմել Arca աշխատավարձային քարտի համար ցանկացած հարմար ժամանակ՝ լրացնելով առցանց հայտն ընդամենը մի քանի րոպեում։ Դրա համար անհրաժեշտ է անցնել Յունիբանկի կայքում տեղադրված հղումով կամ գործընկեր ընկերություններին տրամադրված QR կոդով, սեղմել «Պատվիրել քարտ» կոճակը և անցնել նույնականացման գործընթացը։
Քարտի համար դիմելիս՝ անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ ID) և անցնել կենսաչափական նույնականացում՝ հետևելով համակարգի պարզ հրահանգներին։ Քարտն անվճար կառաքվի նշված այլ հասցեով կամ բանկի մասնաճյուղ:
Աշխատավարձային քարտի առցանց պատվիրման գործարկումը Յունիբանկի հերթական քայլն է թվային ծառայությունների զարգացման և ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ։ Arca քարտը հնարավորություն է տալիս ստանալ 2% հետվճար (քեշբեք) անկանխիկ գործարքների համար։ Հետվճարը տրամադրվում է 1 000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների դիմաց՝ ինքնաշխատ եղանակով մինչև հաջորդ ամսվա 25-ը։ Մեկ գործարքի համար տրամադրվող հետվճարի առավելագույն չափը կազմում է 6 000 ՀՀ դրամ, իսկ ամսական առավելագույն չափը՝ 60 000 ՀՀ դրամ։
Քարտապանները կարող են նաև ստանալ աշխատավարձի մինչև 15-ապատիկի չափով վարկային գիծ, օգտվել մոբայլ հավելվածից, SMS ծանուցումների ստացման հնարավորությունից: Յունիբանկում գործում է քարտապանների սպասարկման շուրջօրյա ծառայություն: Բացի այդ, Յունիբանկի աշխատավարձային քարտի հետ տրամադրվում են կուպոններ՝ ընտանիքի անդամների համար մինչև երեք անվճար բազմարժութային քարտ ձևակերպելու հնարավորությամբ։
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.` +374 10 71 22 22, +374 10 59 55 55
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ15.05.2026 Տեսնել ավելին -
Յունիբանկը՝ Upside Down մարզական ժայռամագլցման փառատոնի հովանավոր14.05.2026 Տեսնել ավելին -
Յունիբանկն ավելի քան 2 000 բարեխիղճ ՓՄՁ վարկառուներին տրամադրել է հետվճար13.05.2026 Տեսնել ավելին -
Յունիբանկը՝ «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովի գործընկեր08.05.2026 Տեսնել ավելին -
Հայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը05.05.2026 Տեսնել ավելին -
Հնարավոր են ծառայությունների ժամանակավոր խափանումներ24.04.2026 Տեսնել ավելին