«Յունիբանկ» ԲԲԸ-ի Վարչության 01.06.2026թ.-ի որոշման համաձայն` հաճախորդների սպասարկման սակագներում 24.06.2026թ.-ից կկատարվեն հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
• «Հաշիվների բացում, սպասարկում, փակում և կանխիկով գործառնություններ» բաժնի 2.1 կետում հաշվին 50,001 ՀՀ դրամին համարժեք և ավելի գումարի ռուսական ռուբլով կանխիկ դրամական միջոցների մուտքագրման համար կսահմանվի միջնորդավճար՝ գործարքի գումարի 3%-ի չափով:
• Բոլոր վճարային քարտերի սակագներում «Քարտային գործարքների օրական քանակային սահմանաչափի ավելացումը /լիմիտի բարձրացումը/ կատարել առանց սահմանափակման և առանց միջնորդավճարի գանձման» դրույթը կվերաշարադրվի հետևյալ կերպ. «Քարտային գործարքների օրական քանակային սահմանաչափի ավելացումը /լիմիտի բարձրացումը/ (ոչ ավել քան 50 գործարք) կատարել առանց միջնորդավճարի գանձման»:
Յունիբանկի սակագների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք կայքի «Սակագներ» բաժինը:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.`+374 10 71 22 22, +374 10 59 55 55
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկն ու Wildberries-ը համատեղ գործարկել է ապառիկ գնումների ծառայություն11.06.2026 Տեսնել ավելին -
Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը02.06.2026 Տեսնել ավելին -
«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն02.06.2026 Տեսնել ավելին -
Տեխնիկական աշխատանքներ 29.05.2026թ.28.05.2026 Տեսնել ավելին -
Յունիբանկն իր բաժնետերերի համար թողարկել է անժամկետ պարտատոմսեր՝ 13.25% եկամտաբերությամբ27.05.2026 Տեսնել ավելին -
Յունիբանկը չի բարձրացնի անշարժ գույքի գրավով վարկերի հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքները27.05.2026 Տեսնել ավելին