Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գործառնական ռիսկերի կառավարման տնօրեն Արթուր Նախշիկյանն ընտրվել է Յունիբանկի Խորհրդի անկախ անդամ։ Համապատասխան որոշումն ընդունվել է 2026 թվականի հունիսի 22-ին կայացած «Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում։
Արթուր Նախշիկյանը վերջին տասը տարիների ընթացքում ֆինանսական ոլորտում զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ, այդ թվում՝ ՀՀ կենտրոնական բանկում։
Նա նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի և «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ է:
Ընդհանուր ժողովը հաստատել է նաև Յունիբանկի Խորհրդի հետևյալ կազմը՝ Գագիկ Զաքարյան (նախագահ), Գեորգի Պիսկով, Վարդան Աթայան, Ֆիլիպ Ռենե Մարկ Դելմոտտ (անկախ անդամ), Ռուբեն Ինջիկյան (անկախ անդամ), Կարինե Մինասյան (անկախ անդամ) և Արթուր Նախշիկյան (անկախ անդամ)։
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.` +374 10 71 22 22, +374 10 59 55 55
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը25.06.2026 Տեսնել ավելին -
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ23.06.2026 Տեսնել ավելին -
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ22.06.2026 Տեսնել ավելին -
Տեխնիկական աշխատանքներ 21.06.2026թ․18.06.2026 Տեսնել ավելին -
Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով17.06.2026 Տեսնել ավելին -
Փոփոխություններ և լրացումներ հաճախորդների սպասարկման սակագներում 24.06.2026թ.-ից12.06.2026 Տեսնել ավելին