Հարգելի՛ հաճախորդներ,
Ֆինանսական անվտանգության բարձրացման և հնարավոր ֆինանսական զեղծարարությունների կանխարգելման նպատակով Յունիբանկը գործարկել է «Ստոպ» գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս հաճախորդներին ինքնուրույն սահմանափակել հեռավար եղանակով հասանելի բանկային ծառայությունները։
«Ստոպ» գործիքների միջոցով հնարավոր է արգելափակել ինչպես առանձին, այնպես էլ բոլոր հեռավար ֆինանսական ծառայությունների հասանելիությունը։
«Ստոպ» գործիքները կարող եք ակտիվացնել UNIMobile և UNIBusiness Mobile հավելվածներում, «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգում, Յունիբանկի ցանկացած մասնաճյուղում կամ դիմելով բանկի Թեժ հեռախոսակապի կենտրոն։ Ծառայությունն արգելափակելու դեպքում տվյալ ծառայության շրջանակում որևէ գործողություն հնարավոր չի լինի իրականացնել, նույնիսկ եթե որևէ անձ հասանելիություն ստանա մոբայլ հավելվածներին կամ «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգին։
Ծառայություններն ապաարգելափակելու համար անհրաժեշտ է դիմել Յունիբանկի ցանկացած մասնաճյուղ։ Ապաարգելափակումն իրականացվում է միայն հաճախորդի նույնականացումից և ինքնության ստուգումից հետո։
Առավել պաշտպանված լինելու համար նաև հորդորում ենք չտրամադրել անձնական տվյալները, բանկային քարտի վավերապայմանները, գաղտնաբառերը կամ հաստատման կոդերը այլ անձանց, ինչպես նաև չանցնել նամակներում և հաղորդագրություններում տեղադրված կասկածելի հղումներով:
Եղե՛ք իրազեկ և պաշտպանված։
«Ստոպ» գործիքները կիրառելի են հետևյալ ծառայությունների համար՝
Քարտեր- Քարտի կցում
- Քարտի պատվիրում
- Քարտի կցում Apple Pay-ին և Google Pay-ին
Փոխանցումներ
- Փոխանցումներ բանկի ներսում
- Փոխանցումներ ՀՀ այլ բանկ
- Փոխանցումներ այլ քարտին
- Փոխանցումներ բյուջե
- Զին. Նվիրաբերություն
- UBPay դրամական փոխանցում
- ArcaPay փոխանցումներ
- SWIFT փոխանցումներ
Վճարումներ
- Խմբային կոմունալ վճարումներ
- Կոմունալ վճարումներ
- ՃՈ վճարումներ
- Գույքահարկի վճարում
- ԴԱՀԿ
Վարկեր
- Վարկի ստացում
- Այլ բանկի վարկի մարում
- Այլ վարկի մարում
Ավանդներ
- Ավանդի նվազեցում
- Ավանդի խզում
Այլ
- Հաշվի բացում
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Տեղեկատու հեռ.՝ +374 10 71 22 22, +374 10 59 55 55
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Փոփոխություններ և լրացումներ hաշիվների բացման, սպասարկման, փակման և կանխիկով գործառնությունների սակագներում 13.07.2026թ.-ից29.06.2026 Տեսնել ավելին -
Փոփոխություն SWIFT և միջբանկային փոխանցումների սակագներում 13.07.2026թ.-ից29.06.2026 Տեսնել ավելին -
Փոփոխություններ և լրացումներ հաճախորդների սպասարկման սակագներում 13.07.2026թ.-ից29.06.2026 Տեսնել ավելին -
Փոփոխություն հաճախորդների սպասարկման սակագներում 29.06.2026թ.-ից29.06.2026 Տեսնել ավելին -
Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը26.06.2026 Տեսնել ավելին -
Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում26.06.2026 Տեսնել ավելին