Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաև imID-ի միջոցով

31.07.2026

Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաև imID-ի միջոցով

Յունիբանկը շարունակում է ընդլայնել թվային ծառայությունների հնարավորությունները՝ հաճախորդներին առաջարկելով UNIMobile հավելվածում գրանցվելու ևս մեկ հարմար տարբերակ։ Այսուհետ UNIMobile հավելվածում հնարավոր է գրանցվել նաև imID-ով՝ ընդամենը մի քանի վայրկյանում։ Դրա համար անհրաժեշտ է ներբեռնել UNIMobile հավելվածը App Store կամ Google Play,App Store-ից կամ Google Play-ից, գրանցման ընթացքում ընտրել «imID նույնականացում» կոճակը և հետևել պարզ հրահանգներին։

UNIMobile հավելվածի օգտատերերը ստանում են շուրջօրյա հասանելիություն բանկային ծառայություններին։ Հավելվածի միջոցով հնարավոր է բացել բանկային հաշիվ, ձևակերպել սպառողական վարկ, կատարել դրամական փոխանցումներ Հայաստանի ներսում և արտերկիր, համալրել կամ նվազեցնել ավանդները, ստեղծել թվային քարտեր, կատարել կոմունալ և այլ վճարումներ, ինչպես նաև օգտվել բազմաթիվ այլ ծառայություններից։

UNIMobile հավելվածում առցանց գրանցվել հնարավոր է նաև կենսաչափական նույնականացման միջոցով:

Յունիբանկը կշարունակի արձագանքել հաճախորդների կարիքներին՝ ներդնելով նորարարական տեխնոլոգիաներ և ֆինանսական ծառայությունները դարձնելով էլ ավելի հասանելի և հարմար։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Տեղեկատու հեռ.՝ +374 10 71 22 22, +374 10 59 55 55

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Moody’s միջազգային գործակալությունը Յունիբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «Կայուն»-ից «Դրական» և վերահաստատել B1 վարկանիշը
    Moody’s միջազգային գործակալությունը Յունիբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «Կայուն»-ից «Դրական» և վերահաստատել B1 վարկանիշը
  • Յունիբանկի «Գյումրի» մասնաճյուղը 2026թ. հուլիսի 27-ից կգործի նոր հասցեում
    Յունիբանկի «Գյումրի» մասնաճյուղը 2026թ. հուլիսի 27-ից կգործի նոր հասցեում
  • Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
    Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
  • Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրման շահավետ հնարավորությունից
    Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրման շահավետ հնարավորությունից
  • Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը
    Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը
  • Հաճախորդների սպասարկման սակագներում 20.07.2026թ-ից կկատարվեն լրացումներ
    Հաճախորդների սպասարկման սակագներում 20.07.2026թ-ից կկատարվեն լրացումներ
Տեսնել բոլորը