Յունիբանկն ընդլայնել է Թեժ հեռախոսակապի կենտրոնի աշխատանքային գրաֆիկը՝ հաճախորդների համար բանկային աջակցությունը դարձնելով ավելի հասանելի։ Բանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնը երկուշաբթիից ուրբաթ աշխատում է շուրջօրյա, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10:00-ից մինչև 22:00-ն։ Նոր գրաֆիկը հնարավորություն է տալիս հաճախորդներին դիմել Բանկ՝ խորհրդատվություն և աջակցություն ստանալու իրենց հարմար ժամին։
Թեժ հեռախոսակապի կենտրոնի մասնագետները պատրաստ են տեղեկատվություն տրամադրել բանկային ծառայությունների և հեռավար սպասարկման համակարգերի վերաբերյալ: Հաճախորդների ամենատարածված հարցերը վերաբերում են բանկային քարտերին և դրանց առավելություններին, այդ թվում՝ արտասահմանյան ուղևորությունների ընթացքում Յունիբանկի քարտերի հնարավորություններին, UNIMobile հավելվածում առցանց գրանցմանը և հավելվածից օգտվելուն, ինչպես նաև UBPay համակարգի միջոցով դրամական փոխանցումներին: Անհրաժեշտության դեպքում Թեժ հեռախոսակապի կենտրոնի մասնագետները կարող են խորհրդատվություն տրամադրել և օգնել հաճախորդին անցնել UNIMobile-ում գրանցման և ծառայությունից օգտվելու անհրաժեշտ փուլերը։
Թեժ հեռախոսակապի կենտրոնի աշխատանքային գրաֆիկի ընդլայնումը բանկային սպասարկման հասանելիության և որակի բարձրացմանն ուղղված ևս մեկ քայլ է։ Յունիբանկը հետևողականորեն զարգացնում է հեռավար սպասարկման ուղիները՝ հաշվի առնելով հաճախորդների կարիքներն ու դիմումների բնույթը։ Այսօր բազմաթիվ բանկային ծառայություններ հասանելի են առցանց շուրջօրյա, ուստի Բանկի համար կարևոր է հաճախորդներին անհրաժեշտ խորհրդատվություն և աջակցություն օպերատիվ ստանալու հնարավորություն ապահովելը։ Նոր աշխատանքային ռեժիմը հատկապես հարմար է արտերկրում գտնվող և այլ ժամային գոտիներում բնակվող հաճախորդների համար:
Յունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոն կարող եք դիմել +374 10 71 22 22 և +374 10 59 55 55 հեռախոսահամարներով։
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-ի11.09.2026 Տեսնել ավելին -
Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում10.09.2026 Տեսնել ավելին -
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր08.09.2026 Տեսնել ավելին -
Փոփոխություն տեղեկանքների տրամադրման սակագներում 03.09.2026 թ.-ից03.09.2026 Տեսնել ավելին -
«Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ01.09.2026 Տեսնել ավելին -
Յունիբանկի «Մոսկվա» մասնաճյուղը կվերանվանվի և կտեղափոխվի նոր հասցե28.08.2026 Տեսնել ավելին