Յունիբանկի և Mastercard-ի համատեղ արշավի կանոններն ու պայմանները

Արշավի անվանումը՝ «Վայելեք ամառը Յունիբանկի և Mastercard-ի հետ» /այսուհետ՝ Արշավ/
Արշավի կազմակերպիչներն են՝ «Յունիբանկ» ԲԲԸ /այսուհետ՝ Բանկ/, Mastercard միջազգային վճարային համակարգ /այսուհետ՝ Mastercard/:
Արշավի ժամկետը` 01.05.2023թ.-ից մինչև 31.07.2023թ. ներառյալ:
Արշավի մրցանակները՝
Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կամփոփվեն նախորդող ամսվա արդյունքները և կորոշվեն մրցանակակիրները: Մրցանակների հանձնումը իրականացվելու է Բանկի գլխամասային գրասենյակում:
Արշավի մասնակիցների միջև հաղթողներն ընտրվելու են պատահականության սկզբունքով: Մրցանակի արժանացած մասնակիցներն այդ մասին կտեղեկացվեն հեռախոսազանգի միջոցով:
Մրցանակակիրը տեղեկացումից հետո առավելագույնը մեկ ամսվա ընթացքում պետք է ներկայանա Յունիբանկի գլխամասային գրասենյակ, ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ և ստանա մրցանակը: Նշված ժամանակահատվածում Յունիբանկի գլխամասային գրասենյակ չներկայանալու դեպքում կհամարվի, որ մրցանակակիրը հրաժարվում է իր մրցանակից: Այն չի կարող պահանջվել հետագայում:
Մրցանակակիրը կարող է հրաժարվել իր մրցանակից՝ նաև գրավոր դիմում ներկայացնելով: Մրցանակները չեն կարող փոխանակվել, ինչպես նաև Բանկը չի տրամադրում դրանց համարժեք դրամը:
Արշավին չեն կարող մասնակցել.
Ուշադրություն`
Յունիբանկի Mastercard տեսակի քարտ ձեռքբերելու համար անհրաժեշտ է դիմել Բանկի մոտակա մասնաճյուղ:
Պայմաններին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Տեղեկատու կենտրոն՝ +374 10 59 55 55

- ամսական երկու մրցանակ՝ երկօրյա տուրիստական ուղևորություն երկու անձի համար Հայաստանի տարածքում
- գլխավոր մրցանակ, որը հանձնվում է Արշավի ավարտից հետո՝ 7-օրյա տուրիստական ուղևորություն երկու անձի համար դեպի Դուբայ
- ամսական մրցանակի համար՝ 01.05.2023թ.-ից մինչև 31.07.2023թ. ներառյալ Յունիբանկում Mastercard տեսակի քարտ ձևակերպած և Արշավի ընթացքում ամսական 30 000 ՀՀ դրամ և ավելի գումարի անկանխիկ գնումներ կամ վճարումներ կատարած /ներառյալ՝ օնլայն/ֆիզիկական անձինք,
- գլխավոր մրցանակի համար՝ 01.05.2023թ.-ից մինչև 31.07.2023թ. ներառյալ Յունիբանկում Mastercard տեսակի քարտ ձևակերպած և Արշավի ավարտին 100 000 ՀՀ դրամ և ավելի գումարի անկանխիկ գնումներ կամ վճարումներ կատարած /ներառյալ՝ օնլայն/ ֆիզիկական անձինք:
Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կամփոփվեն նախորդող ամսվա արդյունքները և կորոշվեն մրցանակակիրները: Մրցանակների հանձնումը իրականացվելու է Բանկի գլխամասային գրասենյակում:
Արշավի մասնակիցների միջև հաղթողներն ընտրվելու են պատահականության սկզբունքով: Մրցանակի արժանացած մասնակիցներն այդ մասին կտեղեկացվեն հեռախոսազանգի միջոցով:
Մրցանակակիրը տեղեկացումից հետո առավելագույնը մեկ ամսվա ընթացքում պետք է ներկայանա Յունիբանկի գլխամասային գրասենյակ, ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ և ստանա մրցանակը: Նշված ժամանակահատվածում Յունիբանկի գլխամասային գրասենյակ չներկայանալու դեպքում կհամարվի, որ մրցանակակիրը հրաժարվում է իր մրցանակից: Այն չի կարող պահանջվել հետագայում:
Մրցանակակիրը կարող է հրաժարվել իր մրցանակից՝ նաև գրավոր դիմում ներկայացնելով: Մրցանակները չեն կարող փոխանակվել, ինչպես նաև Բանկը չի տրամադրում դրանց համարժեք դրամը:
Արշավին չեն կարող մասնակցել.
- Բանկի գործող աշխատակիցները,
- Բանկի հանդեպ ժամկետանց պարտավորություն ունեցող կամ Բանկի հետ դատական պրոցեսում գտնվող հաճախորդները: