Գնումներն այժմ ավելի հասանելի են։
Wildberries առցանց հարթակում գնումներ կատարելիս կարող ես ձևակերպել վարկ Յունիբանկում և վճարել քո նախընտրած ապրանքների համար։
Վարկը տրամադրվում է ընդամենը մի քանի րոպեում՝ առանց բանկ այցելելու։
Ինչպե՞ս օգտվել
-
Ընտրի՛ր ապրանքները Wildberries-ում։
-
Վճարման տարբերակներից ընտրի՛ր Յունիբանկը։
-
Բացված պատուհանում լրացրու անհրաժեշտ տվյալները։
-
Վարկի հաստատումից հետո վճարումը կկատարվի ավտոմատ կերպով։
Առավելությունները
- Անհրաժեշտ ապրանքները ձեռք բերելու հնարավորություն՝ հենց այսօր
- Առցանց ձևակերպում՝ առանց բանկ այցելելու
- Վարկի հաստատում՝ ընդամենը մի քանի րոպեում
- Նպատակային նշանակությունը
- Wildberries առցանց հարթակից ապրանք կամ ապրանքների ձեռքբերման համար վարկային սահմանաչափ:
- Վարկառուի նկատմամբ պահանջները
-
- ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ
- բացասական վարկային պատմության բացակայություն՝ համաձայն Բանկի վարկային քաղաքականության
- գործող ժամկետանցի/դասակարգման բացակայություն
- տարիքային սահմանափակում՝ 21-ից 65 տարեկան - Վարկային սահմանաչափի ժամկետ
- 30 օր
- Վարկի նվազագույն գումարը
- 5000 (ձեռք բերվող ապրանքի (ապրանքների) փաստացի ընդհանուր արժեքին համապատասխան):
- Վարկի առավելագույն գումարը
- 2,500,000 (ձեռք բերվող ապրանքի (ապրանքների) փաստացի ընդհանուր արժեքին համապատասխան):
- Վարկի արժույթը
- ՀՀ դրամ
- Վարկի ժամկետը
- մինչև 36 ամիս
- Տարեկան անվանական տոկոսադրույքը
- 18%
- Տարեկան փաստացի տոկոսադրույքը
- 19,51%-19,63%
Վարկերի փաստացի տրամադրումը իրականացվում է հաճախորդի կողմից Wildberries-ից պատվիրված ապրանք/ապրանքների փաստացի ստացման պահին:
Ուշադրություն՝ վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում:
Սպառողի համար վարկի հասանելիությունը սահմանափակող այլ պայմաններ չկան: Վարկի ձևակերպումը կատարվում է առցանց հարթակի միջոցով: Վարկի տրամադրման դրական գործոններն են հաճախորդի վարկունակությունը, դրական վարկային պատմության առկայությունը և այլն: Վարկի մերժման գործոններն են հաճախորդի եկամուտների անբավարար լինելը, բացասական վարկային պատմության առկայությունը և այլն:
- Վարկի տրամադրման եղանակը
- Անկանխիկ, գումարը փոխանցվում է Բանկի հետ համագործակցող Wildberries ընկերության հաշվեհամարին:
- Վարկի մարման կարգը
- Ամենամսյա, անուիտետային մարումներով, վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է առանց տույժերի:
- Հաշվի բացում և սպասարկում
- Անվճար
- Տույժերը
- Յուրաքանչյուր ժամկետանցման դեպքում ժամկետանց գումարի 4%-ի չափով միանվագ:
- Ներկայացվող փաստաթղթերը
-
- դիմում,
- անձնագիր (ID),
- սոցիալական քարտ (տեղեկանք սոցիալական քարտի բացակայության վերաբերյալ՝ սոցիալական քարտի բացակայության դեպքում)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 1 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ (ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ ԵՌՕՐՅԱ ԺԱՄԿԵՏՈՒՄ) ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԵՒ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ՎԱՐԿԱՌՈՒԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ, ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով՝ Բանկը կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա սպառողից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ, տալ հավելյալ հարցեր (այդ թվում՝ բանավոր հաղորդակցման ընթացքում), ինչպես նաև իրականացնել տվյալների լրացուցիչ հավաքագրում:
Վերջինս կարող է իրականացվել նաև միջազգային համաձայնագրերի (օրինակ՝ FATCA համաձայնագրի) շրջանակում՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու կամ այլ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով:
«Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfo.am
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:
Տեղեկատու կենտրոն`
+37410 59 55 55
+37410 71 22 22
Մաղթում ենք հաճելի գնումներ
Wildberries-ի և ՅՈՒՆԻԲԱՆԿԻ հետ
Թարմացված է` 04/06/26 12:51