Հիփոթեքային վարկ

Ավտոկայանատեղիի ձեռքբերման վարկ U-Parking

«U_Parking»

Հիմնական պայմաններ

1

Անվանում

U_Parking

2

Տեսակ

Հիփոթեքային  վարկ

3

Նպատակ

Ավտոկայանատեղիի ձեռքբերում,

·    Յունիբանկ ԲԲԸ հետ համագործակցող կառուցապատողներից (գնման իրավունք կամ սեփականության վկայական)

·    Այլ կառուցապատողներ՝ պարտադիր է սեփականության վկայականի առկայությունը

·    Ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից ձեռքբերում՝ պարտադիր է սեփականության վկայականի առկայությունը

4

Արժույթ

ՀՀ դրամ

5

Վարկի նվազագույն/առավելագույն գումար

1,000,000 – 6,000,000 ՀՀ դրամ

6

Տարեկան նվազագույն տոկոսադրույք

14,5%

(ֆիքսված տոկոսադրույք առաջին 36 ամիսների համար, 37-րդ ամսից սկսած, ՅՀՏ1+6%)

7

Տարեկան փաստացի տոկոսադրույքը2

17.89%-21.99%

8

Վարկի նվազագույն/առավելագույն ժամկետ

60 - 180 ամիս

Նվազագույն կանխավճարը

20%

9

Միջնորդավճար

·    Վարկային հայտի ուսումնասիրության վճար` սահմանված է Բանկի սակագներով
Այլ սակագներ — Յունիբանկ,

·    Կանխիկացում` սահմանված է Բանկի սակագներով Այլ սակագներ — Յունիբանկ:

12

Տրամադրման եղանակ

Անկանխիկ/Վարկը միանվագ փոխանցվում է վարկառուի բանկային հաշվին:

13

Անվանական տոկոսադրույքի փոփոխման կարգ և պայմաններ` նախատեսելու դեպքում

Կարող է փոփոխվել, եթե վարկառուն խախտի պայմանագրով սահմանված պայմանները:

Փոփոխման սահմանաչափերն են` 1-5%

14

Պարտադիր վճարման ենթակա վճարների ցանկ և դրանց չափ/միջակայք

Համաձայն Բանկում գործող սակագների

16

Վարկի մարման կարգը

·    Վարկի ամենամսյա հավասարաչափ կամ անուիտետային մարումներով,

·    Տոկոսները վճարվում են ամեն ամիս:

17

Ապահովվածությունը

Ձեռքբերվող ավտոկայանատեղի

18

Ձեռքբերվող գույքը ապահովագրվում է Բանկի հետ համագործակցող ընկերություններից որևէ մեկի կողմից /ցանկը տես այստեղ/:

Առաջնային շուկայից ձեռքբերման դեպքում հիմք է ընդունվում կառուցապատողի կողմից տրված տեղեկանքը:

Ձեռքբերման այլ տարբերակների դեպքում գույքի արժեքի հիմք է ընդունվում առուվաճառքի գինը ՝ պայմանավորված գնորդի և վաճառողի միջև:

Օժանդակ ծառայություններից օգտվելու գնային միջակայքը հետևյալն է`

գույքի ապահովագրություն` 0.25% գնահատված արժեքից կամ վարկի մնացորդից

անձնական ապահովագրություն` 0.17% վարկի մնացորդից

Այլ ծախսեր*՝

նոտարական ծառայությունների վճար` 15,000 - 20,000, ներառյալ ամուսնության վերաբերյալ հայտարարությունների համաձայնագրերը,

սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք` 11,500 ՀՀ դրամ,

գույքի պետական գրանցման վճար` 27,500 ՀՀ դրամ:

*Ներառված չեն փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ:

19

Ապահովագրության պահանջի առկայություն

Գույքային

Պարտադիր՝ վարկի մնացորդի չափով սեփականության իրավունքի գրանցումից հետո

Անձնական /Դժբախտ պատահարից/

Պարտադիր

20

Լրացուցիչ երաշխավորություն

Ըստ Բանկի պահանջի

21

Տույժերը

Երկու և ավելի հաջորդող աշխատանքային օր ժամկետանցման դեպքում՝ ժամկետանց գումարի 2%-ի չափով միանվագ տույժ

22

Գրավի նկատմամբ պահանջներ

Համաձայն Բանկի Վարկային քաղաքականության:

23

Վարկի վաղաժամկետ մարման հնարավոր դեպքերը և պայմանները

Առանց սահմանափակումների

24

Վարկի ձևակերպման վայր

Բանկի մասնաճյուղեր

25

Որոշման կայացման և որոշման մասին տեղեկացնելու առավելագույն ժամկետ

3 աշխատանքային օր
Հաճախորդին վարկային հայտի վերաբերյալ կայացրած որոշման մասին բանկը տեղյակ է պահում 1 աշխատանքային օրվա ընթացքում:

26

Վարկը սպառողի տրամադրելու կարգ

գրավի իրավունքի պետական գրանցումից հետո 1 աշխատանքային օր

27

Դրական որոշման գործոններ

- ՀՀ ռեզիդենտ Ֆիզիկական անձ
- Գործող ժամկետանցի / դասակարգման բացակայություն,

- Բացասական վարկային պատմության բացակայություն՝ համաձայն Բանկի Վարրկային քաղաքականության,

- Հիմնավորված եկամուտների առկայությունը 50,000,000 ՀՀ դրամը գերազանցող վարկերի դեպքում պարտադիր է (OTI գործակցի հաշվարկ՝ համաձայն Բանկի վարկային քաղաքականության),

- 50,000,000 ՀՀ դրամը գերազանցող գումարի դեպքում, տրամադրված վարկի 70%-ը պետք է լինի նպատակային օգտագործման:

- Տարիքային սահմանափակում ` 21-65 տարեկանը ներառյալ:

28

Բացասական որոշման գործոններ

- ՀՀ ոչ ռեզիդենտ Ֆիզիկական անձ
- բացասական վարկային պատմության առկայություն

- հիմնավորված եկամտի բացակայություն

- տարիք՝ մինչև 21տ և 65տ-ից բարձր

29

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

- դիմում

- անձնագիր(ID), սոցիալական քարտ(տեղեկանք սոցիալական քարտի բացակայության վերաբերյալ՝ սոցիալական քարտի բացակայության դեպքում)

- Եկամուտները հաստատող փաստաթուղթ (բացառությամբ Յունբանկ ԲԲԸ  հետ աշխատավարձային նախագիծ ունեցող հաճախորդների)

- Գույքի բոլոր սեփականատերերի անձնագրեր, անչափահասների համար ծննդյան վկայականներ (պատճեներ)

- Գրավադրվող գույքի սեփականության վկայական (բնօրինակը և պատճեն),

- Գրավադրվող անշարժ գույքի ծագման հիմքեր (պատճեն),

- Միասնական տեղեկանք սահմանափակումների վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի ռեգիստրի պետական կոմիտեից (վարկի տրամադրման դրական եզրակացություն ստանալուց հետո) (բնօրինակը և պատճեն)

- Եթե կան գույքի համասեփականատեր, ովքեր բացակայում են ՀՀ-ից, ապա նոտարով հաստատված՝ լիազորագիրը (համասեփականատերի համար) (բնօրինակը և պատճեն)և նոտարի կողմից հաստատված թարգմանությունը (բնօրինակը և պատճեն), անձնագրերի պատճեները

- ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն

30

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ, երբ գրավադրվող գույքի սեփականատերը (երը) ամուսնացած է (են)

- Ամուսնու կամ կնոջ Անձնագիր(ID), սոցիալական քարտ(տեղեկանք սոցիալական քարտի բացակայության վերաբերյալ՝ սոցիալական քարտի բացակայության դեպքում), (պատճեն),

- Ամուսնության վկայական (պատճեն),

- Ամուսնու կամ կնոջ համաձայնությունը գուքը գրավադրելու վերաբերյալ:

31

Անհրաժեշտության դեպքում՝

Երրորդ անձի երաշխավորություն (երաշխավորողի անձը և վճարունակությունը հավաստող փասթաթղթեր ` ֆինանսական հաշվետվություններ և այլն),

Այլ փաստաթղթեր (օրինակ՝ գնորդի այլ սեփականությունը հավաստող փաստաթղթեր և այլն)

32

Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքի տրամադրում՝

"Յունիբանկ" ԲԲԸ գործող "Հաշիվների բացում, սպասարկում, փակում և կանխիկով գործառնություններ"-ի սակագների համաձայն, որոնց կարող եք ծանոթանալ Բանկի ինտերնետային կայքում` Հաշիվների բացում, սպասարկում, փակում և կանխիկով գործառնություններ — Յունիբանկ հասցեով:

ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԿԱՐԵՎՈՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Տոկոսադրույքների հաշվարկման կարգը

1ՅՀՏ՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ի հաշվարկային տոկոսադրույք - ՀՀ առևտրային բանկերի կողմից ֆիզիկական անձանցից ներգրավված 181 օրից մինչև 1 տարեկան ժամկետայնությամբ դրամային ավանդների միջին կշռված տոկոսադրույք, որը ենաթակա է ճշգրտման տարեկան 2 անգամ անգամ` մայիս և նոյեմբեր ամիսներին, որը հրապարակվում է ՀՀ ԿԲ կողմից:
Յունիբանկի հաշվարկային տոկոսադրույքի (ՅՀՏ) մեթոդաբանություն:

Տոկոսների հաշվարկ.Ուշադրություն` վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

2Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները:

Տոկոսադրույքի փոփոխման պայմաններ. Ուշադրություն` Այս վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել բանկի կողմից վարկային պայմանագրի գործողության ընթացքում, եթե վարկառուն խախտի պայմանագրով սահմանված պայմանները: Փոփոխման սահմանաչափերն են` 1-5%

2. Հաճախորդի իրավունքները և մարման կարգը

Անհատական թերթիկ. ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ԲԱՆԿԸ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ «ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ», ՈՐՏԵՂ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԿԼԻՆԵՆ ՁԵՐ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:

Հրաժարվելու իրավունք. Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ տույժի միակողմանիորեն լուծել վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում՝ վճարելով միայն փաստացի օգտագործված օրերի տոկոսները:

Վաղաժամկետ մարում. Հաճախորդն իրավունք ունի ժամկետից շուտ կատարելու (մարելու) վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունները՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք պայմանագրով նախատեսված է, թե ոչ:

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում են վարկավորման ընդհանուր ծախսի մեջ ներառված Բանկի եկամուտը ձևավորող վճարները:

Մարումների հերթականություն. Ժամկետանց պարտավորությունները մարվում են հետևյալ հերթականությամբ՝ դեբիտորական պարտք, պետական տուրք, արբիտրաժային վճար, դատական ծախսեր, տույժ, տոկոս և վարկի մայր: Վարկատուն իրավասու է ցանկացած ժամանակ միակողմանիորեն փոփոխել մարումների սույն հաջորդականությունը:

Բանկի ինքնասպասարկման սարքերի (ՖԳԻԱՍ) միջոցով վարկերի մարումը, ինչպես նաև հաշիվների, քարտերի և ավանդների համալրումն իրականացվում է առանց միջնորդավճարի:

3. Պարտավորությունների չկատարման հետևանքները

Վարկային բյուրո. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 1 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ (ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ ԵՌՕՐՅԱ ԺԱՄԿԵՏՈՒՄ) ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ  ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ  ԺԱՄԱՆԱԿ:
ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԵՒ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ՎԱՐԿԱՌՈՒԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ, ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:

Վարկային պատմության բարելավում. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՁևԱՎՈՐՄԱՆ, ԿԻՐԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐԻ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԾԱՆՈԹԱՆԱԼ ԱՆՑՆԵԼՈՎ https://www.unibank.am/hy/about/loaninfo2.php ՀՂՈՒՄՈՎ:

4. Կապի միջոցներ և հաղորդակցում

ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:

UNIMobile հավելվածը ներբեռնելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ Մոբայլ բանկինգ — Յունիբանկ:

Բանկի հետ կապ հաստատելու այլ միջոցներն են.

·    Հեռախոսակապ. Թեժ գծի կենտրոն կամ Քարտապանների սպասարկման շուրջօրյա ծառայություն (այդ թվում՝ Viber, WhatsApp, Telegram հավելվածներով):

·    Էլեկտրոնային հաղորդակցություն. unibank@unibank.am և support.plasticcard@unibank.am էլեկտրոնային հասցեներ, ինչպես նաև UNIMobile հավելվածի «Կապ Բանկի հետ» բաժինը:

·    Սոցիալական հարթակներ. Բանկի պաշտոնական էջերը Facebook, Instagram և LinkedIn սոցիալական ցանցերում:

5. Լրացուցիչ տեղեկատվություն

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով՝ Բանկը կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա սպառողից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ, տալ հավելյալ հարցեր (այդ թվում՝ բանավոր հաղորդակցման ընթացքում), ինչպես նաև իրականացնել տվյալների լրացուցիչ հավաքագրում:

Վերջինս կարող է իրականացվել նաև միջազգային համաձայնագրերի (օրինակ՝ FATCA համաձայնագրի) շրջանակում՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու կամ այլ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով:


«Ձեր ֆինանսական տեղեկատուն»` www.fininfo.am

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ ԵՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ-Ն ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ։

 


Վերադառնալ ցանկին

Թարմացված է` 16/04/2026 13:37