«Յունիբանկ»-ը հայտարարել է ավտովարկավորման U-Auto նոր ծրագրի մասին, որի շրջանակներում տրամադրվում են մինչեւ 70 հազար ԱՄՆ դոլարի վարկեր առաջնային շուկայում ավտոմեքենաներ ձեռք բերելու համար: Վարկը տրամադրվում է 4 տարի մարման ժամկետով, սկսած 20% տարեկան տոկոսադրույքով եւ նվազագույնը 20% կանխավճարով: Վարկառուին ընձեռվում է վարկի գումարի վաղաժամկետ մարման հնարավորություն` առանց տույժերի կիրառման:
Ավտովարկավորման ծավալներով «Յունիբանկ»-ը ՀՀ բանկային համակարգի առաջատարներից մեկն է: Այս տարվա մայիսի 31-ի դրությամբ «Յունիբանկ»-ի ավտովարկավորման պորտֆելը կազմել է 24,6 մլն դոլար:
Վարկերի տրամադրման պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է կայքի «Պլաստիկ քարտեր» -«Պլաստիկ քարտերով վարկավորում» բաժնում:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Յունիբանկ»-ում մեկնարկել է լայնածավալ վարկավորման նոր ծրագիր24.06.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկը» շարունակում է մասնաճյուղերի արդիականացումը22.06.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ» ՓԲԸ ներկայացնում է հայտնի հայ երգիչ Արտաշես Ասատրյանի նոր տեսահոլովակը` նվիրված բռնցքամարտի IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին:18.06.2009 Տեսնել ավելին
-
Մինչեւ տարեվերջ «Յունիբանկ»-ը կբացի տաս նոր մասնաճյուղ11.06.2009 Տեսնել ավելին
-
«Յունիստրիմ»-ի շրջանառությունը կրկին աճում է09.06.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ն անցնում է աշխատանքային նոր ռեժիմի31.05.2009 Տեսնել ավելին