Դրամական փոխանցումների «Յունիստրիմ» համակարգի շրջանառությունը այս տարվա առաջին կիսամյակում արձանագրել է ամենամսյա աճ: Հաշվետու ժամանակահատվածում «Յունիստրիմ»-ի շրջանառությունը Հայաստանում կազմել է 216,7 մլն դոլար: Արտերկրից դեպի Հայաստան կատարած փոխանցումների ծավալն ընթացիկ տարվա հունվար-հունիսին կազմել է 192,6 մլն դոլար, իսկ Հայաստանից դեպի արտերկիր` 24,1 մլն դոլար: Ընդ որում, եթե հունվարին համակարգի հայաստանյան շրջանառությունը կազմել է 26 մլն, փետրվարին` 29,2 մլն, մարտին` 34 մլն, ապրիլին` 37,3 մլն, մայիսին` 40,2 մլն, ապա հունիսին այն արդեն հասել է 50,3 մլն դոլարի:
Քանակային առումով «Յունիստրիմ» համակարգի միջոցով իրականացվել է 307543 փոխանցում: Դեպի Հայաստան կատարված փոխանցումների հիմնական մասը` 95,3%-ը, բաժին է ընկել Ռուսաստանին, երկրորդ տեղում է Հունաստանը` 1,2%: Եռյակը եզրափակում է Ուկրաինան` 0,87%:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Յունիբանկ»-ը գործարկել է ավտովարկավորման նոր ծրագիր` U-Auto28.06.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ում մեկնարկել է լայնածավալ վարկավորման նոր ծրագիր24.06.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկը» շարունակում է մասնաճյուղերի արդիականացումը22.06.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ» ՓԲԸ ներկայացնում է հայտնի հայ երգիչ Արտաշես Ասատրյանի նոր տեսահոլովակը` նվիրված բռնցքամարտի IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին:18.06.2009 Տեսնել ավելին
-
Մինչեւ տարեվերջ «Յունիբանկ»-ը կբացի տաս նոր մասնաճյուղ11.06.2009 Տեսնել ավելին
-
«Յունիստրիմ»-ի շրջանառությունը կրկին աճում է09.06.2009 Տեսնել ավելին