«Յունիբանկ»-ն ընդլայնել է ավտովարկավորման ծրագիրը

07.09.2009

Վարկերը տրամադրվում են ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկաներում ավտոմեքենա ձեռք բերելու համար

«Յունիբանկ»-ն ընդլայնել է ավտովարկավորման ծրագիրը եւ իր հաճախորդներին է առաջարկում նոր գործիքներ, նախատեսված եկամտի տարբեր մակարդակ եւ պահանջմունքներ ունեցող հաճախորդների համար: Ծրագրի շրջանակներում վարկավորում է իրականացվում ինչպես նոր, այնպես  էլ` օգտագործված ավտոմեքենաների ձեռքբերման համար: Վարկերը տրամադրվում են մինչեւ 5 տարի ժամկետով, տարեկան տոկոսադրույքը` սկսած 17 տոկոսից, կանխավճարը` սկսած 20 տոկոսից: Վարկի առավելագույն գումարը կազմում է 50 մլն դրամ: Հաճախորդները կարող են կատարել վարկի ամբողջ գումարի կամ մասնակի վաղաժամկետ մարումներ առանց տույժերի գանձման: Ավտովարկավորման նոր ծրագրի հետ մեկտեղ բանկում գործում է նաեւ U-Auto ծրագիրը, այն է պլաստիկ քարտով վարկի տրամադրում ավտոմեքենա ձեռքբերելու համար:
Ավտովարկավորման ծավալներով «Յունիբանկ»-ը հանդիսանում է ՀՀ բանկային համակարգի առաջատարներից մեկը: Այս տարվա սեպտեմբերի 1-ի  դրությամբ բանկի ավտովարկավորման պորտֆելը կազմել է 8,5 մլրդ դրամ:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • «Յունիբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Վ.Աթայան.«Բնակչության մոտ ներկայումս բացասական սպասումներ չկան»
  • «Յունիբանկ»-ը ներկայացնում է նոր վարկային քարտ U-Profy` նախատեսված աշխատավարձային ծրագրերի համար
  • «Յունիբանկ»-ն օդանավակայանում` «Զվարթնոց» մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը
  • Ուշադրություն` «Յունիբանկ»-ի գլխամասային գրասենյակի հասցեի փոփոխություն
  • «Յունիբանկ»-ում մեկնարկել է ՀՀ դրամով ավտովարկավորման նոր ծրագիր
  • Օգոստոսին իր դռները կբացի «Յունիբանկ»-ի նոր` «Զվարթնոց» մասնաճյուղը
Տեսնել բոլորը