«Յունիբանկ»-ում մեկնարկել է աշխատավարձային նոր ծրագիր պետական հիմնարկների աշխատողների համար

21.09.2009 «Յունիբանկ»-ը հայտարարել է նոր ծրագրի իրագործման մասին, որի շրջանակներում պետական հիմնարկների աշխատողներինը մինչեւ տարեվերջ կարող են  ստանալ  աշխատավարձային պլաստիկ քարտեր առանց սպասարկման վճարի:  Ծրագրի մասնակիցներին կընձեռվի նաեւ օվերդրաֆտի` առանց գրավի վարկային միջոցների ստացման հնարավորություն արտոնյալ պայմաններով, մասնավորապես, առավել ցածր տոկոսադրույքով (18-20% տարեկան):
Ծրագրի շրջանակներում «Յունիբանկ»-ն առաջարկում է օգտվել U-Profy վարկային քարտից, որը հիմնականում նախատեսված է աշխատավարձային ծրագրերի համար: Քարտի հիմնական առավելությունը մինչեւ աշխատավարձի եռապատիկը վարկային գումար ստանալու հնարավորությունն է: Վարկը տրամադրվում է  2 տարի ժամկետով, երկարաձգման հնարավորությամբ: Քարտի ստացման համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում, անձնագիր, սոցիալական քարտ եւ տեղականք աշխատանքի վայրից: U-Profy վարկը տրամադրվում է Visa միջազգային քարտով, որն ընդունվում է աշխարհի ավելի քան 170 երկրներում:
Կազմակերպության ղեկավարների եւ հիմնադիրների համար «Յունիբանկ»-ը  թողարկել  է U-Boss քարտը, որը նախատեսված է ինչպես ֆիզիկական, այնպես էլ` իրավաբանական անձանց համար: Վարկի գումարը կազմում է մինչեւ 10 000 դոլար կամ եվրո, տարեկան տոկոսադրույքը` 20% /հաշվարկվում է միայն օվերդրաֆտի օգտագործված գումարի վրա/, ժամկետը` մինչեւ 36 ամիս: Տրամադրվում է Visa Gold քարտ:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ