«Յունիբանկ»-ն ընդլայնում է սպառողական վարկավորման տեսականին եւ առաջարկում է երեք նոր գործիքներ: Այսուհետ բանկը վարկեր կտրամադրի ջեռուցման համակարգերի, կահույքի, կենցաղային տեխնիկայի, ինչպես նաեւ համակարգիչների ձեռքբերման համար: Ջեռուցման համակարգերի համար վարկերի առավելագույն գումարը սահմանված է 600 հազար ՀՀ դրամի չափով, ժամկետը` 18 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 22 տոկոս, իսկ նվազագույն կանխավճարը` 30 տոկոս: Կահույք եւ կենցաղային տեխնիկա ձեռքբերել ցանկացողները կարող են «Յունիբանկ»-ում ձեւակերպել մինչեւ 1 մլն դրամ գումարի չափով սպառողական վարկեր` 12 կամ 18 ամիս ժամկետով, կախված վարկի գումարի չափից, 22 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Կանխավճարը կազմում է 30 տոկոս:
Համակարգիչների ձեռքբերման համար տրամադրվում են ոչ ավելի քան 400 հազար դրամ գումարի չափով վարկեր, 12 ամիս ժամկետով եւ 22 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Այս դեպքում կանխավճարը կազմում է ընդամենը 10 տոկոս:
Նշենք, որ նոր գործիքների հետ մեկտեղ բանկը շարունակում է տրամադրել սպառողական վարկեր նաև այլ սպառմանն ուղղված նպատակների համար:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Հայ հանդիսատեսը ըստ արժանվույն գնահատեց SPACE խմբի տիեզերական շոու-համերգը02.11.2009 Տեսնել ավելին
-
Գ.Զաքարյան. «Գործարարի համար չկա ավելի վատ բան, քան վերածվել անհոգի «խաղացողի», ով փող է ստեղծում միայն ավելի շատ փողի համար»:29.10.2009 Տեսնել ավելին
-
Ուշադրություն` մամլո ասուլիս27.10.2009 Տեսնել ավելին
-
Յունիբանկը նշում է իր 8-ամյակը26.10.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ի «Դավիթ Անհաղթ» մասնաճյուղը սկսել է իր գործունեությունը: Նորաբաց մասնաճյուղը կաշխատի շուրջօրյա, առանց հանգստյան օրերի22.10.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ի «Գավառ» մասնաճյուղը սկսել է իր գործունեությունը19.10.2009 Տեսնել ավելին