«Յունիբանկ»-ն առաջարկում է լավագույն տարբերակը
«Յունիբանկ»-ը շարունակում է իրականացնել արտարժույթի փոխանակման շուկայում փոքր մարժայով աշխատելու իր կողմից որդեգրած քաղաքականությունը: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս բանկին սահմանել հաճախորդների համար առավել նպաստավոր փոխարժեքներ: Հաշվի առնելով «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգից օգտվող հաճախորդների զգալի թիվը (օրական` 2500-3000 մարդ), «Յունիբանկ»-ը արտարժույթ փոխանակելիս նրանց համար սահմանել է որոշակի արտոնություններ: «Յունիստրիմ» համակարգով դրամական փոխանցում ստացած հաճախորդից ռուսական ռուբլու առքը «Յունիբանկ»-ի բոլոր մասնաճյուղում կկատարվի այդ օրվա դրությամբ բանկում սահմանված փոխարժեքից 5 լումայով ավելի բարձր փոխարժեքով:
Իր հաճախորդներին փոխարկային կորուստներից զերծ պահելու նպատակով, «Յունիբանկ»-ը «Զվարթնոց» օդանավակայանում գտնվող իր մասնաճյուղում առաջարկում է նույն արտարժութային փոխարժեքները, որոնք գործում են երևանյան մասնաճյուղերում: Հիշեցնենք, որ «Յունիբանկ»-ի «Զվարթնոց» մասնաճյուղը տեղակայված է օդանավակայանի ժամանման սրահում: Մասնաճյուղն աշխատում է 24 ժամ, առանց հանգստյան օրերի: Շուրջօրյա ռեժիմով է աշխատում նաև «Յունիբանկ»-ի «Դավիթ Անհաղթ» մասնաճյուղը, որը գտնվում է Զեյթուն համայնքում տեղակայված «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում:
Նշենք, որ «Յունիբանկ»-ի բոլոր 33 մասնաճյուղերում արտարժույթի փոխանակում կատարելիս հաճախորդների նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում և ընտրվում է փոխարժեքի փոխհամաձայնեցված տարբերակ:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Ինտերնետ բանկինգ` «Յունիբանկ»-ից19.11.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ի ժամկետային ավանդների ծավալը կրկնապատկվել է16.11.2009 Տեսնել ավելին
-
Տարվա ընթացքում «Յունիբանկ»-ը սպասարկում է միլիոնից ավելի քաղաքացիների08.11.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ն ընդլայնում է սպառողական վարկավորման տեսականին03.11.2009 Տեսնել ավելին
-
Հայ հանդիսատեսը ըստ արժանվույն գնահատեց SPACE խմբի տիեզերական շոու-համերգը02.11.2009 Տեսնել ավելին
-
Գ.Զաքարյան. «Գործարարի համար չկա ավելի վատ բան, քան վերածվել անհոգի «խաղացողի», ով փող է ստեղծում միայն ավելի շատ փողի համար»:29.10.2009 Տեսնել ավելին