Բանկը շարունակում է պահպանել առաջատարի իր դիրքերը բանկային ավանդների շուկայում
2009թ.-ի հոկտեմբերի վերջի դրությամբ «Յունիբանկ»-ի ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 76 մլրդ 264 մլն դրամը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով գրեթե կրկնակի անգամ: Հաշվետու ժամանակահատվածում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը կազմել է մոտ 50 մլրդ դրամ: Այդպիսով, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով, «Յունիբանկ»-ը ՀՀ բանկային համակարգում շարունակում է պահպանել առաջատարի իր դիրքերը:
Այս տարի «Յունիբանկ»-ը զգալի աճ է արձանագրել նաեւ իրավաբանական անձանց ժամկետային ավանդների ծավալում: Նախորդ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ բանկի իրավաբանական անձանց ժամկետային ավանդների ծավալը աճել է 5,4 անգամ եւ ընթացիկ տարվա հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմել 26 մլրդ 673 մլն դրամ:
Ներկայումս «Յունիբանկ»-ն առաջարկում է հետեւյալ անվանական ավանդատեսակները. «Յունի-
Չեմպիոն», «Յունի-Կուտակային», «Յունիստրիմ-Էքսպրես», «Կայունություն» եւ «Ցպահանջ-Արտոնյալ»:
Ավանդները մշակվել են բնակչության շրջանում համապատասխան ուսումնասիրությունների հիման վրա եւ իրենց պայմաններով առավելագույնս համապատասխանում են հաճախորդների ներկայիս պահանջներին: ՀՀ դրամով ավանդների տարեկան տոկոսադրույքը բանկում կազմում է մինչեւ 10%, արտարժույթով ավանդներինը` մինչեւ 9%:
Բանկի ավանդների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը տեղադրված է «Յունիբանկ»-ի կայքէջում` «Ավանդներ» բաժնում:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Տարվա ընթացքում «Յունիբանկ»-ը սպասարկում է միլիոնից ավելի քաղաքացիների08.11.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ն ընդլայնում է սպառողական վարկավորման տեսականին03.11.2009 Տեսնել ավելին
-
Հայ հանդիսատեսը ըստ արժանվույն գնահատեց SPACE խմբի տիեզերական շոու-համերգը02.11.2009 Տեսնել ավելին
-
Գ.Զաքարյան. «Գործարարի համար չկա ավելի վատ բան, քան վերածվել անհոգի «խաղացողի», ով փող է ստեղծում միայն ավելի շատ փողի համար»:29.10.2009 Տեսնել ավելին
-
Ուշադրություն` մամլո ասուլիս27.10.2009 Տեսնել ավելին
-
Յունիբանկը նշում է իր 8-ամյակը26.10.2009 Տեսնել ավելին