Ինտերնետի տարածման եւ հասարակության տարբեր շերտեր բանկային ծառայությունների ներթափանցման հետ մեկտեղ` Հայաստանում եւս Ինտերնետ բանկինգը` որպես ավանդական բանկային սպասարկման հավելյալ ծառայություն, մեծ հետաքրքրություն է սկսել առաջացնել: «Յունիբանկ»-ն առաջիններից մեկն էր հայաստանյան շուկայում, որ սկսեց այս ծառայության տրամադրումը:
Ինտերնետ-բանկ համակարգը հնարավորություն է տալիս հաճախորդներին կառավարել իրենց բանկային հաշիվներն առանց բանկ հաճախելու: Օգտվելով այս ծառայությունից, հաճախորդը կարող է Ինտերնետ ցանցին միացված ցանկացած համակարգչից իրականցնել բանկային տարբեր գործառույթներ:
Ինտերնետ-բանկ համակարգը հաճախորդին տրամադրում է լիարժեք բանկային սպասարկում իրական ժամանակի ռեժիմում, առաջարկելով Ինտերնետ ցանցի միջոցով, աշխարհի ցանկացած կետից, պաշտպանված մուտք բանկային տեղեկատվությանը:
Ինտերնետ-բանկ համակարգին միացումը «Յունիբանկ»-ը կատարում է անվճար: Համակարգում գրանցվելու համար հաճախորդը պետք է դիմի բանկին, որտեղ նրան կտրամադրեն Ինտերնետ-բանկ համակարգից օգտվելու համար անհրաժեշտ վավերապայմանները: Գրանցումից հետո համակարգի գլխավոր էջում հաճախորդը ընտրում է այն գործառույթները, որոնք նրան անհրաժեշտ են բանկային հաշիվների հետ աշխատելու համար:
Ինտերնետ-բանկ համակարգով իրականացված գործառույթների անվտանգությունը «Յունիբանկ»-ում ապահովվում է երեք մակարդակներով` հաճախորդի լոգինի եւ ծածկագրի ստուգմամբ, գաղտնաբանալու առկայությամբ եւ ծածկագրված միացման կիրառմամբ: Համակարգում կիրառվում է էլեկտրոնային թվային ստորագրությունը, որն ապահովում է հաճախորդի եւ նրա կողմից տրված հանձնարարականների նույնականացման անհրաժեշտ մակարդակը:
Սպասարկման բարձր որակի ապահովման նպատակով բանկի համապատասխան աշխատակիցները հաճախորդների համար կանցկացնեն համապատասխան ուսուցողական լսումներ:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Յունիբանկ»-ի ժամկետային ավանդների ծավալը կրկնապատկվել է16.11.2009 Տեսնել ավելին
-
Տարվա ընթացքում «Յունիբանկ»-ը սպասարկում է միլիոնից ավելի քաղաքացիների08.11.2009 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ն ընդլայնում է սպառողական վարկավորման տեսականին03.11.2009 Տեսնել ավելին
-
Հայ հանդիսատեսը ըստ արժանվույն գնահատեց SPACE խմբի տիեզերական շոու-համերգը02.11.2009 Տեսնել ավելին
-
Գ.Զաքարյան. «Գործարարի համար չկա ավելի վատ բան, քան վերածվել անհոգի «խաղացողի», ով փող է ստեղծում միայն ավելի շատ փողի համար»:29.10.2009 Տեսնել ավելին
-
Ուշադրություն` մամլո ասուլիս27.10.2009 Տեսնել ավելին