2010թ.-ի հունվարի 31-ի դրությամբ «Յունիբանկ»-ի վարկային պորտֆելը գերազանցել է 65 մլրդ դրամը` 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով գրեթե 20 մլրդ դրամով: Վարկային պորտֆելի առյուծի բաժինը կազմում է բիզնես ուղղությունը:
Բանկի բիզնես-վարկերի ծավալը հաշվետու տարում կրկնապատկվել է` կազմելով 38,3 մլրդ դրամ: Վարկային պորտֆելի մեջ հիփոթեքային վարկերի ծավալը եւ ավտովարկերը կազմում են, համապատասխանաբար, 12,2 մլրդ եւ 8,1 մլրդ դրամ:
Քանակային արտահայտությամբ վարկերի մեծ մասը բաժին է ընկել պլաստիկ քարտերին: «Յունիբանկ»-ը վարկային քարտեր է առաջարկում է տարբեր նպատակների համար:
Վերջերս բանկը հայտարարեց եւս մեկ նոր` մինչեւ 1 մլն դրամ սահմանաչափով եւ մինչեւ 24 ամիս մարման ժամկետով U-Buy քարտի թողարկման մասին: Այս քարտը կարող են ստանալ այն բոլոր ֆիզիկական անձինք, ովքեր ունեն հաստատված ամենամսյա եկամուտ եւ չունեն բացասական վարկային պատմություն:
Հիշեցնենք, որ «Յունիաստրում Բանկ» ռուսաստանյան առաջատար բանկի հետ կնքված պայմանագրի շրջանակներում «Յունիբանկ»-ին տրամադրվել է 20 մլն ԱՄՆ դոլարի միջոցներ:
«Յունիբանկ»-ի վարկերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ զանգահարելով «թեժ գիծ» կենտրոն` 85-80 հեռախոսահամարով կամ այցելելով բանկի կայքէջը` www.unibank.am:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Մինչեւ ապրիլի վերջ «Յունիբանկ»-ը կբացի երեք նոր մասնաճյուղ16.02.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը ներկայացնում է նոր վարկային քարտ U-Buy09.02.2010 Տեսնել ավելին
-
Նոր ավանդներ «Յունիբանկ»-ից31.01.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը ներկայացնում է նոր ավանդ «Հաղթենք միասին»25.01.2010 Տեսնել ավելին
-
Հայտարարություն24.01.2010 Տեսնել ավելին
-
2009թ.-ին «Յունիբանկ»-ն աճ է արձանագրել բոլոր ցուցանիշների գծով21.01.2010 Տեսնել ավելին