«Յունիբանկ» -ի ժամկետային ավանդների ծավալը վերջին տարում աճել է 100,8 տոկոսով եւ 2009թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել ավելի քան 73 մլրդ 150,6 մլն դրամ: Հայաստանյան բանկերի շարքում այս ցուցանիշով «Յունիբանկ» -ը զբաղեցրել է առաջին տեղը: Ժամկետային ավանդների ակտիվ աճը պայմանավորված է ավանդատուների կողմից վստահության շարունակական աճով, ինչպես նաեւ բանկի ավանդների գրավիչ պայմաններով, որոնք հաշվարկված են ելնելով հաճախորդների տարբեր տեսակի պահանջներից: Այս տարի «Յունիբանկ»-ը հայտարարեց շահավետ պայմաններով ներգրավվող երեք նոր ավանդատեսակների մասին: Ավանդները առանձնանում են բազմարժութային ռեժիմով, կապիտալիզացիայի եւ լրացուցիչ նվերներ շահելու հնարավորություններով: Օրինակ, «Հաղթենք միասին» ավանդը ներդրող հաճախորդների միջեւ ամռանը կկայանա Արթուր Աբրահամի մենամարտի հրավիրատոմսերի խաղարկություն: Դեպի Գերմանիա ուղեւորության հետ կապված բոլոր ծախսերը կհոգա «Յունիբանկ»-ը: «Հաղթենք միասին» ավանդն ընդունվում է մինչեւ 11,5 տոկոս տարեկան տոկոսադրույքով եւ 300 հազար նվազագույն գումարով:
«Կապիտալ+» ավանդը հաճախորդներին ընձեռում է տոկոսագումարի կապիտալիզացիայի հնարավորություն մայր գումարին: Ավանդն ընդունվում է 31-ից մինչեւ 365 օր ժամկետով, իսկ տարեկան տոկոսադրույքը կազմում է մինչեւ 8,5 տոկոս: Ավանդի նվազագույն գումարը սահմանված է ընդամենը 30 հազար ՀՀ դրամ:
«Բազմարժութային» ավանդի գոծողության ողջ ժամկետում գործում է բազմարժութային ռեժիմ, այսինքն ավանդատուներին տրվում է ավանդի արժույթի փոխարկման հնարավորություն: Ավանդի տարեկան տոկոսադրույքը կազմում է մինչեւ 9%, նվազագույն գումարը` 100 հազար դրամ:
«Յունիբանկ»-ի ավանդատեսակների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ զանգահարելով բանկի թեժ հեռախոսակապի կենտրոն` 85-80 հեռախոսահամարով կամ այցելելով բանկի կայքէջի (www.unibank.am) «Ավանդներ» բաժինը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Յունիբանկ»-ի բիզնես վարկերի ծավալը կրկնապատկվել է22.02.2010 Տեսնել ավելին
-
Մինչեւ ապրիլի վերջ «Յունիբանկ»-ը կբացի երեք նոր մասնաճյուղ16.02.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը ներկայացնում է նոր վարկային քարտ U-Buy09.02.2010 Տեսնել ավելին
-
Նոր ավանդներ «Յունիբանկ»-ից31.01.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը ներկայացնում է նոր ավանդ «Հաղթենք միասին»25.01.2010 Տեսնել ավելին
-
Հայտարարություն24.01.2010 Տեսնել ավելին