«Յունիբանկ»-ը մեծացրել է U-Stream վարկային քարտի սահմանաչափը

17.03.2010

«Յունիբանկ»-ն իր կողմից թողարկված U-Stream վարկային քարտերի սահմանաչափը մեծացրել է մինչեւ 5 հազար ԱՄՆ դոլարի: Այդ կերպ բանկը խրախուսում է «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգից կանոնավոր օգտվող հաճախորդներին:

Հիշեցնենք, որ U-Stream քարտը նախատեսված է «Յունիստրիմ» համակարգի մշտական հաճախորդների համար: Քարտը կարող են ձեւակերպել «Յունիստրիմ» համակարգի այն հաճախորդները, ովքեր ստացել են դրամական փոխանցումներ մեկ տարվա ընթացքում եւ չունեն բացասական վարկային պատմություն: Քարտի ստացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր, սոցիալական քարտ եւ երրորդ անձի երաշխավորություն:
  
U-Stream վարկի առավելագույն ժամկետը կազմում է 24 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 24 տոկոս, որը հաշվարկվում է միայն հաշվի բացասական մնացորդի վրա:

Թողարկված պլաստիկ քարտերի քանակով «Յունիբանկ»-ն ընդգրկված է ՀՀ բանկային համակարգի լավագույն հնգյակում: Այս տարվա մարտի սկզբին բանկի քարտերի քանակը կազմել է մոտ 41 հազար, որից 29 հազարը բաժին է ընկել VISA միջազգային քարտերին:

Նշենք նաեւ, որ POS-տերմինալների քանակով «Յունիբանկ»-ը զբաղեցնում է երկրորդ, իսկ բանկոմատների քանակով` երրորդ տեղերը:
«Յունիբանկ»-ի վարկային քարտերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ զանգահարելով բանկի թեժ հեռախոսակապի կենտրոն` 85-80 հեռախոսահամարով կամ այցելելով բանկի կայքէջի (www.unibank.am) «Պլաստիկ քարտեր» բաժինը:  

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Մարտի 15-ից իր գործունեությունը կսկսի «Ավան» նորաբաց մասնաճյուղը
  • «Կապան» մասնաճյուղը տեղափոխվել է նոր հասցե
  • Ժամկետային ավանդների ծավալով առաջատարի դիրքը «Յունիբանկ»-ի նկատմամբ բնակչության վստահության լավագույն ապացույցն է
  • «Յունիբանկ»-ի բիզնես վարկերի ծավալը կրկնապատկվել է
  • Մինչեւ ապրիլի վերջ «Յունիբանկ»-ը կբացի երեք նոր մասնաճյուղ
  • «Յունիբանկ»-ը ներկայացնում է նոր վարկային քարտ U-Buy
Տեսնել բոլորը