Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթի կազմակերպման և անցկացման մասին
«Յունիբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է մրցույթ Բանկի 2010 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել այն ընկերությունները, որոնք ունեն ավելի քան 3 տարվա գործունեություն բանկային աուդիտի բնագավառում (ընդ որում, մրցույթում նախապատվությունը կտրվի միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական ընկերություններին):
Մրցույթի մասնակիցները պետք է նաև ներկայացնեն հետևյալ տեղեկատվությունը.
ա) աուդիտի ընգրկման բնագավառները,
բ) աուդիտն իրականացնող խմբի աշխատակիցների աշխատանքային փորձն ու որակավորումը (ընդ որում, խմբում պետք է ընդգրկված լինեն միջազգային հաշվապահական որակավորում ունեցող առնվազն 1 աշխատակից)
գ) աուդիտի անցկացման ժամկետներն առաջին այցելությունից մինչև վերջնական եզրակացության տրամադրումը,
դ) աուդիտի իրականացման ընդհանուր գինը ներառյալ հարկերը և այլ ծախսերը
ե) պայմանագրային պարտավորություններում ամրագրման ենթակա և այլ լրացուցիչ տեղեկատվություն (կտրամադրվի մասնակիցներին ըստ մրցույթին մասնակցելու մտադրության մասին Բանկին գրավոր տեղեկացման, ընդ որում առանց այս լրացուցիչ տեղեկատվության ներկայացված հայտերը քննարկման ենթակա չեն):
Մրցույթով հաղթող ճանաչված ընկերությունը պարտավորվելու է «Աուդիտորական եզրակացություն» և «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթերը տրամադրել Բանկին հայերեն և անգլերեն լեզուներով ոչ ուշ, քան 2011 թվականի ապրիլի 21-ը:
Աուդիտը պետք է իրականացվի ՀՀ և միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան:
Մրցութային առաջարկները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ պետք է ներկայացվեն Բանկին ոչ ուշ, քան 2009 թվականի ապրիլի 23-ը, ժամը 15:00, երկու կնքված ծրարներով:
13.04.2010թ. դրությամբ «Յունիբանկ ՓԲԸ-ն ունի 33 մասնաճյուղ ՀՀ տարածքում, 2 մասնաճյուղ ԼՀՂ-ում և ներկայացուցչություն ՌԴ-ում (ք.Մոսկվա):
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.
«Յունիբանկ» ՓԲԸ
ՀՀ, ք.Երևան, Չարենցի 12-53
հեռ. 59-22-59, 59-22-36
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Յունիստրիմ» համակարգի հայաստանյան շրջանառությունն այս տարվա մարտին աճել է 12%-ով07.04.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ն առաջարկում է նոր վարկատեսակ U-SUPER PRIME31.03.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը համալրել է կանոնադրական կապիտալը28.03.2010 Տեսնել ավելին
-
Յունիբանկը` գլխավոր հովանավոր25.03.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ն իջեցրել է ավտովարկավորման տոկոսադրույքները25.03.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը կավելացնի կանոնադրական կապիտալը 2,8 մլրդ դրամով22.03.2010 Տեսնել ավելին