«Յունիբանկ»-ի «Ամիրյան» (ք. Երեւան, Ամիրյան 12), «Կոմիտաս» (ք. Երեւան, Կոմիտասի 15/2) եւ «Մալաթիա» (ք. Երեւան, Սեբաստիա 141) մասնաճյուղերը հաճախորդներին սկսել են սպասարկել ժամը 9:15-ից մինչեւ 20:30: Այդ կերպ բանկը հնարավորություն է տալիս հաճախորդներին սպասարկվելու` դրամական փոխանցումներ եւ արտարժութային փոխարկումներ իրականացնել, աշխատանքային օրվա ավարտից հետո:
«Յունիբանկ»-ը տարեկան սպասարկում է ավելի քան 1 մլն հաճախորդի` զբաղեցնելով առաջատար դիրքեր ֆիզիկական անձանց սպասարկման ծավալով: 2009 թ.-ի արդյունքներով «Յունիբանկ»-ը ժամկետային ավանդների եւ դրամական փոխանցումների գծով ՀՀ բանկային համակարգում զբաղեցրել է առաջին, իսկ ֆիզիկական անձանց վարկավորման գծով երկրորդ դիրքերը:
Ներկայումս «Յունիբանկ»-ն ունի 33 մասնաճյուղ, որից 14-ը տեղակայված են Երեւանում: Ռուսաստանում գործում է բանկի ներկայացուցչությունը: Հիշեցնենք, որ բանկի մասնաճյուղային ցանցը միացված է տվյալների միասնական բազային եւ աշխատում է online ռեժիմում: Դրա շնորհիվ բանկի հաճախորդները կարող են բանկային գործարքներ, այդ թվում` «Յունիստրիմ» դրամական փոխանցումներ իրականացնել բանկի ցանկացած մասնաճյուղում` անկախ սպասարկման սկզբնական հասցեից:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Հայտարարություն12.04.2010 Տեսնել ավելին
-
«Յունիստրիմ» համակարգի հայաստանյան շրջանառությունն այս տարվա մարտին աճել է 12%-ով07.04.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ն առաջարկում է նոր վարկատեսակ U-SUPER PRIME31.03.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը համալրել է կանոնադրական կապիտալը28.03.2010 Տեսնել ավելին
-
Յունիբանկը` գլխավոր հովանավոր25.03.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ն իջեցրել է ավտովարկավորման տոկոսադրույքները25.03.2010 Տեսնել ավելին